Սուլամիֆ Ալեքսանդրովնա Զասլավսկայա (ռուս.՝ Суламифь Александровна Заславская, մարտի 7, 1918(1918-03-07), Չերկասի, Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - հունիսի 16, 2010(2010-06-16), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս նկարիչ-կիրառական արվեստագետ, գրաֆիկ և մանկավարժ, դեկորատիվ և կիրառական արվեստի մասնագետ։ ՌԽՖՍՀ Ի. Ե. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր (1972), ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։

Սուլամիֆ Զասլավսկայա
Ծնվել էմարտի 7, 1918(1918-03-07)
ԾննդավայրՉերկասի, Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհունիսի 16, 2010(2010-06-16) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի և դեկորատիվ-կիրառական արվեստ

Կենսագրություն

խմբագրել

Սուլամիֆ Զասլավսկայան ծնվել է 1918 թվականի մարտի 7-ին Չերկասի քաղաքում։

1934-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Ա. Ն. Կոսիգինի անվան պետական տեքստիլային ինստիտուտում՝ պրոֆեսոր Ա. Վ. Կուպրինի նկարչության բաժնում։ 1941-1944 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զբաղվել է մանկավարժական աշխատանքով Տամբովի մարզի հանրակրթական դպրոցում։ 1944-1971 թվականներին աշխատել է Մոսկվայի Ռոզա Լյուքսեմբուրգի անվան «Կրասնայա Ռոզա» տեքստիլ կոմբինատում որպես գեղարվեստական տեքստիլի նկարիչ-վարպետ։ 1971 թվականից աշխատել Է ՌԽՖՍՀ արվեստի հիմնադրամի դեկորատիվ-ձևավորող արվեստի կոմբինատում որպես նկարիչ[1][2]։ ԽՍՀՄ նկարչների միության անդամ։

Սուլամիֆ Զասլավսկայայի հիմնական գեղարվեստական աշխատանքները ստեղծվել են դեկորատիվ և կիրառական արվեստի ժանրում գեղարվեստական տեքստիլի ոլորտում. նկարներ տպագիր գործվածքների համար՝ «Քամի» և «Տոնավաճառ» (1957), «Ձիեր» (1962)զարդարանք, հուշանվերների շարֆեր «Խաղաղություն» (1964), դեկորատիվ վահանակ «Ասիայի և Աֆրիկայի կանայք» (1968), տպագիր գործվածքներ «Սալորի ծաղիկ» (1969), գորգեր «Մարտ» և «Ռոմանտիկա» (1970), գոբելեններ «Ոգեշնչում» (1975), «Մեծ թատրոնը 200 տարեկան է» (1976) և «Թիթեռ-ծաղիկ» (1977) և «1812» (1985)։ Սուլամիֆ Զասլավսկայայի գեղարվեստական գործերը գտնվում են Ռուսաստանի պետական թանգարանի, Պետական պատմական թանգարանի, Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի ֆոնդերում, ինչպես նաև Բրյուսելի թանգարանի հավաքածուներում[3][1][2]։

Մահացել է 2010 թվականի հունիսի 16-ին Մոսկվայում։

Պարգևներ

խմբագրել

Կոչում

խմբագրել
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1977) – գեղանկարչության բնագավառում ունեցած վաստակի համար[4]

Մրցանակ

խմբագրել
  • ՌԽՖՍՀ Ի. Ե. Ռեպինի անվան պետական մրցանակ (1972) – զանգվածային արտադրության համար բարձր գեղարվեստական գործվածքների նմուշների ստեղծման համար[5][5].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия: В 30 т. / Глав. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - Москва : Советская энциклопедия, Т. 9: Евклид-Ибсен. - 1972. — 623 с.
  2. 2,0 2,1 2,2 Российская еврейская энциклопедия / Гл. ред. Г. Г. Брановер, Рос.-израил. энцикл. центр "ЭПОС", Т. 1: Биографии : А—К. - М. : Рос. акад. естеств. наук : Рос.-израил. энцикл. центр "ЭПОС", 1994. — 557 с
  3. Выставка произведений заслуженного художника РСФСР, лауреата Государственной премии РСФСР имени И. Е. Репина Суламифи Александровны Заславской: гобелены, декоративные ткани, эскизы, графика: каталог / Союз художников РСФСР, Московская орг. Союза художников РСФСР; сост. С. Львова. - Москва : Советский художник, 1979. — 35 с.
  4. Указ Президиума Верховного Совета РСФСР от 14 января 1977
  5. 5,0 5,1 Постановление Совета Министров РСФСР «О присуждении Государственных премий в области литературы, искусства и архитектуры» / Газета «Советская Россия» от 29 декабря 1972 года

Գրականություն

խմբագրել
  • Большая советская энциклопедия: В 30 т. / Глав. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - Москва : Советская энциклопедия, Т. 9: Евклид-Ибсен. - 1972. — 623 с.
  • Российская еврейская энциклопедия / Гл. ред. Г. Г. Брановер, Рос.-израил. энцикл. центр "ЭПОС", Т. 1: Биографии : А—К. - М. : Рос. акад. естеств. наук : Рос.-израил. энцикл. центр "ЭПОС", 1994. — 557 с.