Սուզուրի-բակո (Suzuri-bako, «գրելու պարագաների տուփ»), ճապոնական գրելու պարագաների տուփերի տեսակ։ Տուփերը սովորաբար պատրաստված են լաքապատ փայտից և օգտագործվում են գրելու պարագաներ պահելու համար[1]։ Պատմականորեն, տուփերը կապված էին ճապոնական վայելչագրության հետ և պատրաստվում էին բարձրորակ նյութերից ճենապակյա թանաքի քարե սանդերը (սուզուրի) վնասվելուց պաշտպանելու համար[2]։

Էդո ժամանակաշրջանի մեծ սուզուրի-բակո, որի վրա պատկերված են ութ կամրջակներ, հիրիկներ, փայլալաք սադափ, վերագրվում է ճապոնացի նկարիչ Օգատա Կորինին: Համարվում է Ճապոնիայի ազգային գանձ
Բաց տուփ գրելու համար նախատեսված պարագաներով՝ վրձիններ, թանաքաքար, ջրաման, դանակ

Պատմություն խմբագրել

Առաջին սուզուրի-բակոները մշակվել են 9-րդ դարում Ճապոնիայում[2]։ Այդ ժամանակ վայելչագրությունը ճապոնական հասարակության անբաժան մասն էր։ Որպեսզի գրողը բարձրորակ վայելուչ ձեռագիր ստեղծի, անհրաժեշտ էր հստակ գործիքների շարք։ Այդ գործիքներից ամենակարևորը թանաքի քարե սանդն էր, որտեղից գրողը թանաք էր վերցնում վրձնով[2]։ Վայելչագրողի հավաքածուի մաս էին կազմում թանաքի ձողերը, ջրի կաթիլները, փոքր դանակները[2]։ Սուզուրի-բակոն նախագծվել էր վայելչագրողի համար ապահովելու անհրաժեշտ գործիքների պատշաճությունն ու պաշտպանվածությունը[1]։ Խեժով լաքապատ տուփի տարողությունը համեմատաբար պաշտպանված էր խոնավությունից[3]։ Քառակուսի կամ ուղղանկյուն տուփերի մեջ կային մի քանի շարքեր, որոնց դասավորությունը տարբեր ժամանակաշրջաններում տարբերվում էր[2]։ Ավելի վաղ ստեղծված տուփերը բավական մեծ էին, որպեսզի տեղավորեին թե՛ գրողի պիտույքները, թե՛ թղթերը, մինչդեռ հետագայում տուփերում տեղադրեցին միայն գործիքներ։ Ավելի ուշ ժամանակահատվածներում օգտագործվել է ryōshibako երկրորդ տիպի տուփը՝ տեղավորելու ավարտուն թղթերը[2]։

Ճապոնիայի առաջընթացին զուգահեռ սուզուրի-բակոն շարունակում էր ավելի մշակվել։ Մինչ վաղ շրջանի տուփերը հաճախ զարդարված էին կոշտ կարմիր լաքով, ժամանակակից արկղերը զարդարված են բազմազան ձևերով[2]։ Մուրոմատիի ժամանակաշրջանից սկսած բազմաթիվ գրելու պիտույքների տուփեր զարդարվել են ճապոնական գրականության ստեղծագործություններով[2]։ Կիոտոյի Կոդայի-ջի տաճարը ասոցացվում է սուզուրի-բակոյի ձևավորման ոճով՝ ասիմետրիկ նախշերով և աշնանային խոտերով։ Ժամանակակից սուզուրի-բակոյում օգտագործվում են սև, դարչնագույն, ոսկեգույն լաքերի երանգները։ Մեյջի ժամանակաշրջանում տեխնոլոգիաների և արտադրական գործընթացների առաջընթացը հանգեցրեց մի շարք նոր տուփի ձևերի և չափերի զարգացմանը[2]։ Գեղագրության լայնածավալ փոխարինումից հետո տուփերը թերևս արտադրվում են քիչ քանակով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Writing box (suzuribako)». Asian Art Museum | Education. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Bincsik, Monika. «Japanese Writing Boxes | Essay | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Cassal, U. (1959). Japanese Art lacquers. Monumenta Nipponica,15(1/2), 1–11. doi:10.2307/2382829