Սուդա (հուն․՝ Σούδα), հունական կղզի, որը գտնվում է Սուդա ծովախորշի մուտքի մոտ՝ Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին։

Սուդա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորChania Municipality?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Տեսարան Սուդայից

Սուդա կղզին ռազմավարական դիրք է զբաղեցնում բնական նավահանգիստ Սուդա նավախորշի մուտքի մոտ։ Վենետիկցիները XVI դարում կղզում կառուցել են ամրոց։ Այն բանից հետո, երբ 1669 թվականին Կրետե կղզին գրավվել է Օսմանյան կայսրությունը կողմից, վենետիկցիները պահպանել են (Գռամվուս և Սպինալոնգա կղզի) հսկողությունը կղզու վրա ևս 46 տարի, մինչ նրա՝ 1715 թվականի հանձնումը։ Այս երեք ամրոցները պաշտպանում էին Վենետիկի առևտրային ուղիները, ինչպես նաև ծառայում էին որպես ռազմավարական բազա թուրքերի հետ նոր պատերազմի դեպքում[2]։

Ժամանակակից դիրք

խմբագրել

Ներկայումս Սուդանի ծովածոցի ջրային տարածքը հանդիսանում է ՆԱՏՈ-յի գործող բազա։ Զբոսաշրջիկներին կղզու, ինչպես նաև ողջ ծովածոցի ջրային տարածք այցելությունները արգելվում է։ Կղզու վրա պահպանվել են XVI դարի Վենետիկյան ամրոցի փլատակները։

Երաժշտական մրցույթ Սիրենների և Մուսաների միջև

խմբագրել

Կղզյակի հյուսիսարևմտյան մասում՝ փոքր հեռավորության վրա, կա մեկ այլ շրջանաձև կղզի, որը միջնադարյան վենիտիկյան քարտեզի վրա նշված էր որպես Նապաստակի կղզի (ներկայումս հայտնի որպես Նիսի և Լեոն)։ Կղզիների անվանումը գալիս է հին հունական՝ Սիրենների և Մուսաների միջև երաժշտական մրցույթի մասին եղած առասպելից։ Այս մասին գրել է Ստեփանոս Բյուզանդացին․ Մուսաները պոկել են իրենց մրցակիցների թևերի փետուրները, Սիրենները դարձել են սպիտակ և ընկել Ափթերա ծովը, որտեղ նրանք փոխվել են կղզիների, որոնք կոչվել են Լեֆկայ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hellenic Statistical Authority databases (հուն.)
  2. Detorakis, Theocharis Ε. Turkish rule in Crete // Crete, History and Civilization / Nikolaos M. Panagiotakis (ed.). — Heraklion, 1988. — P. 343.
  3. Caroline M. Galt, "A marble fragment at Mount Holyoke College from the Cretan city of Aptera", Art and Archaeology 6 (1920:150).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդա (կղզի)» հոդվածին։