Սոտիրիա Բելլու

հույն երգչուհի

Սոտիրիա Բելլու (հուն․՝ Σωτηρία Μπέλλου, օգոստոսի 22, 1921(1921-08-22)[1], Խալկիդա - օգոստոսի 27, 1997(1997-08-27)[1], Աթենք, Հունաստան), հույն նշանավոր երգչուհի, հետպատերազմյան ժամանակահատվածի «Ռեբետիկա» երաժշտական ոճի հայտնի կատարողներից մեկը։

Սոտիրիա Բելլու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհուն․՝ Σωτηρία Μπέλλου
Ծնվել էօգոստոսի 22, 1921(1921-08-22)[1]
Խալկիդա
Երկիր Հունաստան
Մահացել էօգոստոսի 27, 1997(1997-08-27)[1] (76 տարեկան)
Աթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Ժանրերռեբետիկա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1921 թվականի օգոստոսի 22-ին Հունաստանի Խալիյա (ներկայումս կոչվում է Դրոսա և գտնվում է Խալկիդա քաղաքի մոտակայքում) գյուղում՝ հարուստ առևտրականի բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Կիրիակոս Բելլուն, եղել է մթերային խանութի սեփականատեր։ Պապը եղել է հույն ուղղափառ եկեղեցու քահանա։ Երիտասարդ հասակում Սոտիրիան սկսել է հաճախել եկեղեցի և ծանոթանալ հույն ուղղափառ եկեղեցու պաշտամունքին և եկեղեցական երաժշտությանը։ Երեք տարի անց նա սկսես երգել։ «Փոքրիկ ներգաղթհալները» ֆիլմում հույն նշանավոր երգչուհի Սոֆիա Վեմբի խաղացած դերը ոգեշնչել է Սոտիրիային դառնալ դերասանուհի։ Դստեր խնդրանքով հայրը նրա համար կիթառ է գնում և վերջինս էլ սկսում է հաճախել մասնավոր դասընթացների։

1940 թվականին Սոտիրիան տեղափոխվել է Աթենք։ Նրա այցը երկրի մայրաքաղաք համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ։ Ֆաշիստական Իտալիան պատերազմ է հայտարարում Հունաստանին և սկիզբ առած պատերազմական գործողությունների պատճառով նրա ընտանիքը լիովին կորցնում է կապը դստեր հետ (վերջիններս միմյանց գտնում են միայն յոթ տարի անց)։ Այս տարիներին Սոտիրիա Բելլուն ստիպված է լինում մի հարուստ իրավաբանի տանն աշխատել, որպես սպասուհի։ Դրանից հետո նա աշխատում է գիշերային ակումբում, որպես մատուցողուհի, իսկ ապա նաև երգչուհի։ Կարելի է ասել, որ հենց գիշերային ակումբում էլ նա սկսեց իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան։ Այստեղ նա ծանոթացավ երգահան և երաժիշտ Վասիլիս Ցիցիանիսին, իսկ կարճ ժամանակ անց Սոտիրիան թողարկեց իր առաջին սկավառակը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է հունական դիմադրության շարժմանը։ Նա բռնել է տասնյակ նացիստների, ապա խոշտանգել ու բանտարկել։ 1944 թվականի դեկտեմբերին Սոտիրիան մասնակցել է հակաբրիտանական բողոքի ակցիաներին։ Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հարում էր ձախակողմյան ընդիմադիր շարժմանը, որի պատճառով էլ բազմիցս ձերբակալվել ու բանտարկվել է։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1974 — Η Σωτηρία Μπέλλου τραγουδά Τσιτσάνη
  • 1974 — Τα Παλιά του Καπλάνη
  • 1976 — Σεργιάνι στον κόσμο
  • 1976 — Σωτηρία Μπέλλου Νο 7: H ΑΡΧΟΝΤΙΣΣΑ ΤΟΥ ΡΕΜΠΕΤΙΚΟΥ
  • 1977 — Σωτηρία Μπέλλου 8 : ΧΑΛΑΛΙ ΣΟΥ
  • 1977 — ΑΦΙΕΡΩΜΑ ΣΤΗΝ ΣΩΤΗΡΙΑ ΜΠΕΛΛΟΥ Νο 2
  • 1979 — ΤΑ ΡΕΜΠΕΤΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ Νο 9
  • 1980 — ΤΑ ΡΕΜΠΕΤΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ Νο 10
  • 1980 — ΛΑΪΚΑ ΠΡΟΑΣΤΙΑ
  • 1981 — ΦΡΑΓΜΑ
  • 1983 — Ο Αι Λαός
  • 1984 — Σωτηρία Μπέλλου Νο 11 ΠΡΙΝ ΤΟ ΧΑΡΑΜΑ
  • 1985 — Σωτηρία Μπέλλου -Στέλιος Βαμβακάρης ΑΝΟΙΞΑ ΠΟΡΤΑ ΣΤΗΝ ΖΩΗ
  • 1985 — ΞΕΝΕΣ ΠΟΡΤΕΣ
  • 1986 — Το ποτάμι
  • 1985 — ΑΥΘΕΝΤΙΚΕΣ ΗΧΟΓΡΑΦΗΣΕΙΣ Η ΧΡΥΣΗ ΕΠΟΧΗ Νο 10
  • 1987 — Σωτηρία Μπέλλου ΡΕΣΤΟΙ ΚΑΙ ΜΠΑΤΙΡΗΔΕΣ 10
  • 1987 — 40 Χρόνια Σωτηρία Μπέλλου-
  • 1988 — Sotiria Bellou
  • 1989 — Σωτηρία Μπέλλου : H ΡΕΜΠΕΤΙΣΑ ΜΑΣ
  • 1991 — ΤΑ ΛΑΙΚΑ ΤΗΣ ΣΩΤΗΡΙΑΣ ΜΠΕΛΛΟΥ
  • 1993 — ΤΑ ΠΟΡΤΡΕΤΑ ΤΗΣ ΜΙΝΟΣ
  • 1994 — ΜΕΓΑΛΕΣ ΕΠΙΤΥΧΙΕΣ
  • 1995 — Laika Proastia
  • 1995 — Rebetiko of Sotiria Bellou

Ծանոթագրություններ խմբագրել