Սով Թաթարստանում (1921–1922)

Սով Թաթարստանում (1921–1922) համատարած սով և երաշտ ԽՍՀՄ Թաթարստանի ինքնավար մարզում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հետևանքով [1][2][3], որի ընթացքում 500,000-ից [4] մինչև 2,000,000[5] մարդ է մահացել։ Ամբողջ ԽՍՀՄ տարածքում[6] մահացածների ընդհանուր թիվը հասել է մինչև 5,000,000 մարդ։ Առաջին հերթին սովն ազդել է Վոլգայի և Ուրալ գետերի շրջանների վրա, իսկ գյուղացիները դիմել են նույնիսկ մարդակերության։ Քաղցն այնքան սաստիկ է եղել, որ մարդիկ ստիպված ցորենի սերմացուն կուտեին, քան կցանեին[7][8]։ Ըստ պատմության պրոֆեսոր Ռոման Սերբինի, Թաթարստանի սովը առաջին համակարգված սովն էր Խորհրդային Միությունում, որը թիրախավորում էր էթնիկ փոքրամասնություններին, ինչպիսիք են Վոլգայի թաթարները և գերմանացիները[9]։

Նախապատմություն խմբագրել

Խորհրդային ղեկավարությունը երկար ժամանակ ձգտում էր ճնշել թաթարական ազգայնականությունը։ Թաթարները հաճախ մեղադրվում էին «բուրժուական ազգայնականության» և ռևիզիոնիստական այլ հանցագործությունների մեջ։ Թաթարական խմբերի ղեկավարությունը մահապատժի է ենթարկվում կամ բանտարկվում, ինչի հետևանքով շատերը ԽՍՀՄ-ից փախչում են Թուրքիա՝ ապաստան ստանալու համար։ Թաթարական գյուղատնտեսության կոլեկտիվացումը սկսվում է 1921 թվականին։ Ըստ պատմաբան Ջեյմս Մինահանի՝ մասնավորապես Ղրիմի թաթարները համամասնորեն ավելի մեծ կորուստներ են կրել, քան խորհրդային ցանկացած այլ էթնիկ խումբ, խորհրդային իշխանության առաջին տասնամյակների ընթացքում[10]։ Թաթարստանում հողագործության մեթոդները հնացած էին, ինչպես Խորհրդային Միության մեծ մասում։ Բացի այդ, շատ քիչ բնիկ թաթարական պրոլետարիատ գոյություն ուներ ռուսական կայսերական գերիշխանության պատճառով[11]։

Սով խմբագրել

1921 թվականի գարնան սկզբին գյուղացիների շրջանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ։ Մարտի 23-ին արդեն դեպքերի զարգացումները հայտարարվում են որպես «սով» և փաստում՝ գյուղացիների սովամահության և ինքնասպանության մասին։ Ի պատասխան սննդի բացակայության՝ գյուղացիներից շատերը թույլ չեն տալիս հացահատիկի բեռնատարներին հեռանալ Թաթարստանից, իսկ ոմանք հրաժարվում են ցանել իրենց արտերը[4]։ Սովը նաև բերում է մանկատներ հանձնված երեխաների թվի մեծ աճին՝ աղքատ ծնողներն իրենց երեխաներին թողնում են պետական հաստատություններում, իսկ ոմանք պարզապես՝ փողոցներում։ Որբանոցները չեն կարողանում բավարարել պահանջարկը, և կառավարությունը ռեսուրսներ է հատկացնում հաստատությունների թվի ընդլայնմանը։ Օրինակ Սվիյաժսկ բնակավայրի երկու մանկատաներում 1920 թվականի հուլիսին ապրում էին 64 երեխա։ Իսկ արդեն 1922 թվականի հունվարին 12 հաստատություններում երեխաների թիվը կազմում էր 704։

1922 թվականի մարտին որոշ գյուղեր կորցրել էին բնակչության կեսը[12]։ Սովը նաև հանգեցրեց անասնագլխաքանակի և գյուղատնտեսական տեխնիկայի կտրուկ նվազմանը, քանի որ սովամահ գյուղացիները վաճառում էին իրենց ունեցվածքը կամ մորթում էին իրենց կենդանիներին սննդի համար[13]։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի այն ժամանակվա արձանագրություններում Թաթարստանի զոհերի թիվը նշված է 500,000 մարդ[4], սակայն ներկայումս վերլուծաբանները ենթադրում են, որ զոհերի իրական թիվը շատ ավելի բարձր է 2,000,000 մարդ[5]։ Ըստ պատմաբան Ջեյմս Լոնգի թաթարական բնակչության մոտավորապես 13 տոկոսը փախել է երկրի այլ հատվածներ, ևս 10 տոկոսը մահացել է[14]։

Օգնություն խմբագրել

1922 թվականի ամռանը ստեղծվել է «Տատպոմգոլ» հատուկ կոմիտեն՝ սովի դեմ պայքարելու համար[15]։ 1922 թվականի օգոստոսին «Տատպոմգոլը» փոխառությամբ ներմուծել է 8 միլիոն փութ պարեն, այդ թվում՝ 2 միլիոն փութ սերմացու[16]։ Տուժած շրջաններից հարյուր հազարավոր մարդիկ, հիմնականում երեխաներ, տարհանվել են Կենտրոնական Ասիա, Բելառուս և Սիբիր[17]։ Խորհրդային միության ողջ տարածքում ստեղծվում են առաջնային նշանակության սննդի կետեր[18]։ Խորհրդային կառավարությունը օգնություն է խնդրում միջազգային կազմակերպություններից[19]։ Միացյալ Նահանգների կառավարությունը 1920-ից 1923 թվականներին օգնություն է տրամադրել թաթարներին[6]։

Սովի հետևանքները խմբագրել

Չնայած սովի ամենադժվար շրջանն ավարտվել էր 1922 թվականին, միևնույն է սովը և դրա պատճառով հիվանդությունները շարունակվում են մինչև 1924 թվականը[13]։ Խորհրդային կառավարությունը էթնիկ ռուսներին բնակեցնում է Թաթարստանում, ինչի արդյունքում թաթարների մասնաբաժինը բնակչության մեջ նվազում է կազմելով՝ մինչև 50 տոկոս[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mizelle, 2002, էջ 18
  2. Werth, Nicolas; Panné, Jean-Louis; Paczkowski, Andrzej; Bartosek, Karel; Margolin, Jean-Louis (October 1999), The Black Book of Communism: Crimes, Terror, Repression, pp. 92–97; 116–21, ISBN 978-0-674-07608-2, https://books.google.com/books?id=H1jsgYCoRioC 
  3. Graziosi Andrea (2017-08-01)։ «Political Famines in the USSR and China: A Comparative Analysis»։ Journal of Cold War Studies 19 (3): 42–103։ ISSN 1520-3972։ doi:10.1162/JCWS_a_00744 
  4. 4,0 4,1 4,2 Dronin, Bellinger, էջ 98
  5. 5,0 5,1 Mizelle, 2002, էջ 281
  6. 6,0 6,1 Millar, 2004, էջ 56
  7. Millar, 2004, էջ 270
  8. Haven Cynthia (4 April 2011)։ «How the U.S. saved a starving Soviet Russia: PBS film highlights Stanford scholar's research on the 1921-23 famine»։ Stanford News Service։ Արխիվացված է օրիգինալից 30 January 2012-ին։ Վերցված է 28 April 2017 
  9. Serbyn Roman (6 November 1988)։ «The first man-made famine in Soviet Union 1921-1923»։ The Ukrainian Weekly։ Արխիվացված է օրիգինալից 7 March 2017-ին։ Վերցված է 28 April 2017 
  10. Minahan James (2004)։ The Former Soviet Union's Diverse Peoples: A Reference Sourcebook։ ABC-CLIO։ էջ 164։ ISBN 9781576078235 
  11. Mizelle, 2002, էջ 154
  12. Dronin, Bellinger, էջ 100
  13. 13,0 13,1 Mizelle, 2002, էջ 3
  14. Mizelle, 2002, էջ 2
  15. Mizelle, 2002, էջ 176
  16. Mizelle, 2002, էջ 184
  17. Mizelle, 2002, էջ 206
  18. Mizelle, 2002, էջ 230
  19. Draper Theodore (1960)։ American Communism and Soviet Russia (անգլերեն)։ Transaction Publishers։ էջ 176։ ISBN 9781412816915 
  20. Mizelle, 2002, էջ 304

Արտաքին հղումներ խմբագրել