Սոնիկ Չանգրյան

ջութակահարուհի

Սոնիկ Չանգրյան (1960, Հալեպ, Սիրիա), հայ ջութակահարուհի։

Սոնիկ Չանգրյան
Ծնվել է1960
Հալեպ, Սիրիա
Երկիր Իտալիա
Մասնագիտությունջութակահարուհի

Կենսագրություն խմբագրել

Սոնիկ Չանգրյանը ծնվել է 1960 թվականին Հալեպում։ 1967 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա։ Տասը տարեկանում ելույթներ է ունեցել հեռուստատեսությամբ։ Ավարտել է Վենետիկի «Բենեդիտո Մարչելլո» կոնսերվատորիան։ Հետագայում ջութակի դասեր է առել Մանուկ Բարիքյանից և Ն. Միլշտեյնից։ Մենահամերգներով և հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Իտալիայում և այլուր։

Սոնիկ Չանգրյանի կատարմանը բնորոշ են մեկնաբանման թարմ արտահայտչամիջոցները։

Մրցանակներ խմբագրել

  • 1980 – Ջութակահարների Ն. Պագանինիի անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (Ջենովա),
  • 1981 – «Հանրային հատուկ մրցանակ» (Մյունխեն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։