Նաթան Միրոնովիչ Միլշտեյն (անգլ.՝ Nathan Milstein, ծննդյան անունը՝ Նուսին Մեյերովիչ Միլշտեյն, դեկտեմբերի 11 (24), 1902, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1992(1992-12-21)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ռուսական ծագումով ամերիկացի ջութակահար։

Նաթան Միլշտեյն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11 (24), 1902
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 21, 1992(1992-12-21)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the Ukrainian Soviet Socialist Republic.svg Ուկրաինական ԽՍՀ, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Simon Gratz High School?
Մասնագիտությունջութակահար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

ԿենսագրությունԽմբագրել

Նաթան Միլշտեյնը ծնվել է երաժշտությունից հեռու բազմազավակ ընտանիքում, որի մասին «1902 թվականին Օդեսայում ծնված հրեաների մասին գրքում» արվել է № 2691 գրառումը․«1902 թվականի դեկտեմբերի 11-ին ծնվել է Քիշնևի ծառայող Մեյեր Միլշտեյնի և իր կնոջ՝ Մարիամ Ռուխլիի որդի Նուսինը» [4] ։ Նուսինը չորրորդ երեխան էր։ Բացի նրանից ընտանիքում մեծանում էին ևս յոթ երեխա [5]։ Նրա հայրը ՝ Մեյեր Դուվիդովիչ Միլշտեյնը, աշխատում էր «Գուրլենդ և Կ» ֆիրմայում, որը վաճառում էր բրդյա գործվածքներ, մայրը՝ Մարիամ-Ռուխլա (Մարիա) Բլուշտեյնը, տնային տնտեսուհի էր։ Ծնողները Քիշնևից Օդեսա են տեղափոխվում իրենց ավագ դստեր ծնվելուց հետո, իսկ մնացած բոլոր երեխաները ծնվում են Օդեսայում։ Ջութակ նվագել սովորում է Պիտեր Ստոլյարսկու դպրոցում մինչև 1914 թվականը, այնուհետև Պետրոգրադի կոնսերվատորիայում՝ Լեոպոլդ Աուերի մոտ։ 1920 թվականին Օդեսայում կայանում է Միլշտեյնի առաջին համերգը, և նույն թվականին Միլշտեյը կատարում է Գլազունովի ջութակի կոնցերտը՝ հեղինակի ղեկավարությամբ։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում ջութակահարը կատարելագործում է իր հմտությունները և ելույթ ունենում ԽՍՀՄ-ում, հաճախ (1923 թվականից [6]) Վլադիմիր Հորովիցի հետ նույն համերգներում, որտեղ Միլշտեյնին նվագակցում է Հորովիցի քույրը՝ Ռեգինան։

1925 թվականին Միլշտեյնը և Հորովիցը արտերկրում շրջագայելուց հետո որոշում են վերադառնալ հայրենիք։

Այս տարիների ընթացքում երաժիշտներն ընկերանում են թավջութակահար Գրիգորի Պյատիգորսկու հետ, ով նույնպես արտագաղթել էր ԽՍՀՄ-ից։ Նրանք երբեմն ելույթ են ունենում եռյակով։

Շուտով Միլշտեյնը բնակություն է հաստատում Բրյուսելում, որտեղ նրան ջերմորեն ընդունում է Էժեն Իզային։

Երեք տարի անց երաժիշտը առաջին անգամ ելույթ է ունենում Նյու Յորքում՝ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նրա համերգները մեծ հաջողություն են ունենում։ Շուտով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ելույթ է ունենում հաջորդ տարիների ընթացքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո, ընդունելով ԱՄՆ քաղաքացիություն (1942 թվական), Միլշտեյնը վերսկսում է համերգները Եվրոպայում։ 1945 թվականին նա ամուսնանում է Թերեզա Կաուֆմանի հետ։ Միլշտեյնը շարունակում է համերգներ և վարպետության դասեր տալ մինչև 1988 թվականը, երբ աշնանը կոտրում է ձեռքը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Միլշտեյնը համարվում է 20-րդ դարի ռուսական դասական ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, և միևնույն ժամանակ դրանց թվում ամենաքիչ «ռուս»ը։ Այս կարծիքը ձևավորվել է ջութակահարի նվագելու զուտ մտավոր ձևի պատճառով։ Միլշտեյնը տիրապետում էր կատարման կատարյալ տեխնիկայի, ձևի և ոճի լավ զգացողությանը։ Օգտագործելով վիբրատոյի մանրակրկիտ մշակված տեխնիկան և աղեղի ուղղության հաճախակի փոփոխումը, նա հասավ ձայնի յուրահատուկ, ջերմ և մաքուր հնչողության։

Միլշտեյնը ջութակի համար ստեղծված մի շարք օրիգինալ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում 1954 թվականին գրված «Պագանինիանի», գրել է կադենցիաներ Բեթհովենի կոնցերտների և ուրիշ կոմպոզիտորների գործերի համար։ Ս.Վոլկովի հետ միասին նա գրել է «Ռուսաստանից Արևմուտք» հուշերի գիրքը (լույս է տեսել 1990 թվականին Նյու Յորքում)։ Ելույթ ունենալով առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ՝ Միլշտեյնը բազմաթիվ համերգներ է տվել ամբողջ աշխարհում և արել Մենդելսոնի, Բրուխի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի շարք ձայնագրություններ։

Ջութակահարի ձայնագրություններից շատերը թողարկվել են սկավառակների վրա։ Նա առավել հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի սոլո ջութակի համար երաժշտության կատարմամբ, որի համար նա 1979 թվականին, որպես դասական երաժշտության լավագույն կատարող, ստացել է «Գրեմմի» մրցանակը։ Մյուս մրցանակների շարքում Միլշտեյնն ունի Պատվո Լեգեոնի սպայի կոչում (1968 թվական)։

ԸնտանիքԽմբագրել

Ամերիկացի կինոռեժիսոր Լյուիս Մայլսթոունը նրա զարմիկն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
  4. Юрий Зильберман «Когда в действительности родился Натан Мильштейн» (Киев: Клякса, 2015)
  5. Старшие сестра Сара, братья Дувид (1899) и Лазарь (1901), младшие — Акива-Нохум (Наум, 1904), близнецы Манус (Мирон, 1907) и Бася (1907—1908) и Дора (Доротея, 1911).
  6. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Արտաքին հղումներԽմբագրել