Սոնգ Հյե Ռիմ

հյուսիսկորեացի դերասանուհի

Սոնգ Հյե Ռիմ (հանգըլ՝ 성혜림; հունվարի 24, 1937(1937-01-24), Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - մայիսի 18, 2002(2002-05-18), Մոսկվա, Ռուսաստան)[3], հյուսիսկորեացի դերասանուհի, ավելի հայտնի է որպես Կիմ Ջոնգ Իլի կանանցից մեկը։

Սոնգ Հյե Ռիմ
կորեերեն՝ 성혜림
Ծնվել էհունվարի 24, 1937(1937-01-24)
ԾննդավայրChangnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Մահացել էմայիսի 18, 2002(2002-05-18) (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունSeoul National University Elementary School?
Քաղաքացիություն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Kim Won-chu?[1]
Ամուսին(ներ)Կիմ Ջոնգ Իլ և Ri Pyong?[2]
Համատեղ ապրող(ներ)Կիմ Ջոնգ Իլ
Երեխա(ներ)Կիմ Ջոնգ Նամ և Ri Ok-dol?[2]

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Սոնը ծնվել է Չհանյոնում, երբ Կորեան Ճապոնիայի ղեկավարության տակ էր գտնվում։ 1955 թվականին ընդունվել է Փյոնյանի ֆիլմերի ակադեմիան, բայց հաջորդ տարի թողեց այն, քանի որ հղի էր իր դստրով։ Հետագայում նա նորից ընդունվեց և ավարտեց այն, ֆիլմային առաջնաելույթը ունեցել է 1960 թվականին։ Նա դարձավ 1960-ականների հայտնի դերասանուհիներից մեկը, նկարահանվելով «Օնջոնլյոն» (հանգըլ՝ 온정령) և «Բեկ Իլ Հոն» (հանգըլ՝ 백일홍) ֆիլմերում։

Նրա մասին տեղեկությունների մեծ մասը պատմել է նրա քույրը՝ Սոնգ Հյո Ռանը։ Նրա նախկին ընկեր Կիմ Յոն Սոնգը հրատարակել է նրա հիշատակին նվիրված «Ես Սոնգ Հյե Ռիմի ընկերն եմ» գիրքը, ըստ որի նա և նրա ընտանիքը տասը տարով ուղարկվել էին համակենտրոնացման ճամբար, հետո նա իմացավ Հյե Ռիմի գաղտնիքը, որը դարձավ նրա երեխաների և ծնողների մահվան պատճառ, իսկ նրա ամուսնուն տարան և նրան այլևս չտեսավ մինչ այն ժամանակ, երբ նա չորոշեց փախչել Հարավային Կորեա 2003 թվականին[4][5][6][7]։

Անձնական կյանք խմբագրել

Հյե Ռիմը սկսել է հանդիպել Կիմ Ջոնգ Իլի հետ 1968 թվականին, առաջին ամուսնու հետ բաժանվելուց հետո։ Ըստ տեղեկությունների նա Ջոնգ Իլի առաջին կիննն է։ 1971 թվականին ծնել է Կին Ջոնգ Նամին, ով պետք է դառնար Կիմ Ջոնգ Իլի պաշտոնի ժառանգորդը։ Երեխայի ծնունդը մինչև 1975 թվականը գաղտնի է պահվել Կիմ Իլ Սոնգից[8]։

Անկում և մահ խմբագրել

Վաղ 1980-ականներից սկսած նա մեկնում էր Մոսկվա բուժման համար։ 1996 թվականին լուրեր էին պտտվում, որ նա գնացել է արևմուտք, բայց Հարավային Կորեայի ներկայացուցիչները հերքել են այդ լուրերը։ Մահացել է 2002 թվականի մայիսի 18-ին[3][9]։ Կարծիք կա, որ մահացել է Մոսկվայում[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.voanews.com/east-asia-pacific/death-north-koreas-onetime-heir-sheds-light-secretive-kim-dynasty
  2. 2,0 2,1 https://books.google.com/books?id=wkyWDwAAQBAJ&pg=PA99
  3. 3,0 3,1 北 김정남 생모 '성혜림의 묘'를 찾아
  4. «North Korean defector says Kim Jong Il stole her life». Los Angeles Times.
  5. «A N.Korean life shattered by Kim Jong-il's secret». Reuters. 2010 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. http://www.huffingtonpost.co.uk/2013/10/12/north-korea-defector-yodo_n_4088122.html
  8. Lee (2005), par. 6
  9. Empas (n.d.)
  10. Lee (2005), sect. 4 par. 1
  11. Rank, Michael (2012 թ․ փետրվարի 18). «North Korean secrets lie six feet under». Asia Times Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել