Բացել գլխավոր ցանկը

Սոնա Ղազարյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, եվրոպագետ[1]:

Սոնա Արայի Ղազարյան
հայ․՝ Սոնա Ղազարյան
Սոնա Ղազարյան («Իմ Քայլը» դաշինք).png
Ծնվել է1993 թվականի մարտի 30
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունեվրոպագետ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Q66986275?
Քաղաքական կուսակցություն«Իմ քայլը» դաշինք
Կայքparliament.am/deputies.php?sel=details&ID=1322

ԿենսագրությունԽմբագրել

Սոնա Ղազարյանը ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Երևանում:

2009-2013թթ․ սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում։ 2014-2015թթ․ սովորել է Լեհաստանում Եվրոպայի քոլեջում ստանալով Մագիստրոսի կոչում Եվրապագիտություն մասնագիտությամբ։

2015-2016թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում որպես շուկայագետ: 2016-2017թթ․ ղեկավարել է «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերը: 2017 թվականին աշխատել է Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակից է եղել խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը: 2017-2018թթ․՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազամակերպության լրատվության փորձագետ և մշտադիտարկման մասնագետ: 2018-2019 թվականներին պատասխանատու է եղել «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հանրային կապերի համար: 2018 թվականի նոյեմբերից դեկտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատող:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք):

Սոնա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում:

ԸնտանիքԽմբագրել

Սոնա Ղազարյանը ամուսնացած է:

ԾանոթագրություններԽմբագրել