Սոյուզ 7Կ-Լ1 համար 4Լ
Սոյուզ 7Կ-Լ1 համար 4Լ (ռուս.՝ Союз 7К-Л1 №4Л, կամ Зонд 1967A), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն[1]։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2][3][4]։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
Գործարկման ամսաթիվ | 1967 սեպտեմբերի 27, 22:11:54 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5390 կգ |
Արձակում
խմբագրելՍոյուզ 7Կ-Լ1 համար 4Լ-ը արձակվել է 1967 թվականի սեպտեմբերի 27-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով[5]։ Մեկնարկի ժամանակ հիմնական շարժիչի սնուցման համակարգում անսարքության պատճառով այն անջատվեց, և հրթիռը կորցրեց քարշի ուժը։ Արդյունքում հրթիռը կորցրեց դիրքի վերահսկումը և սկսեց շեղվել հետագծից, հետևաբար Երկրի վրա գտնվող կառավարման կենտրոնից ուղարկվեց ինքնաոջնջացման հրաման, մեկնարից 97 վայրկյան անց։ Տիեզերանավը վթարային փրկության համակարգի միջոցով անջատվեց հրթիռից պայթյունից առաջ և վայրէջք կատարեց 50-ից 60 կմ հեռավորության վրա։ Հաջորդ առավոտյան վերականգնման վայրէջքի սարքը հայտնաբերվել է, սակայն դրան մոտենալը դժվար է եղել՝ տարածքում թափված շարժիչի և դեռևս այրվող հրթիռի բեկորների պատճառով։ Այն տեղափոխվել է Բայկոնուր Մի-6 ուղղաթիռով[6] հաջորդ առավոտյան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Williams, David R. (2005 թ․ հունվարի 6). «Tentatively Identified Missions and Launch Failures». NASA NSSDC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Harvey, Brian (2007). Soviet and Russian Lunar Exploration (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 138. ISBN 9780387739762.
- ↑ Wade, Mark. «Soyuz 7K-L1». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Krebs, Gunter. «Zond (L1)». Gunter's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Wade, Mark. «Proton». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.