Սոմխեթական չրխկան

միջատների տեսակ
Սոմխեթական չրխկան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Ցեղ 'Cardiophorus'
Տեսակ Սոմխեթական չրխկան (C. somcheticus)
Միջազգային անվանում
Cardiophorus somcheticus

Սոմխեթական չրխկան (լատին․՝ Cardiophorus somcheticus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5,3-5,9 մմ մարմնի երկարությամբ, սև մարմնով և բեղիկներով, կարմիր առաջնամեջքով, առջևի եզրին չհասնող ձվաձև կամ խաչաձև, սև բծեր ունեցող կարմրադարչնագույն ոտքերով փոքր չափի բզեզ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ, ներկայում հայտնի է Իջևան քաղաքի շրջակայքից (Տավուշի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Սոմխեթական չրխկանն ապրում է սաղարթավոր անտառների բացատներում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն, բզեզները հանդիպում են հունիսի վերջին-հուլիսին՝ հովանոցազգի բույսերի ծաղիկների վրա[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները ցածր են, հայտնի են եզակի նմուշներ։

Վտանգման հիմնական գործոններից է ապօրինի անտառահատումներով, չկարգավորված ռեկրեացիայի հետևանքով հողերի պնդացումով պայմանավորված անտառային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.