Սոմբաթ Մետանի
Սոմբաթ Մետանի (թաի.՝ สมบัติ เมทะนี, հունիսի 26, 1937, Ubon Ratchathani, Թաիլանդ - օգոստոսի 18, 2022, Saphan Song, Wang Thonglang, Բանգկոկ, Թաիլանդ[1]), թաիլանդցի դերասան և կինոռեժիսոր։
![]() թաի.՝ สมบัติ เมทะนี | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1937 |
Ծննդավայր | Ubon Ratchathani, Թաիլանդ |
Մահացել է | օգոստոսի 18, 2022 (85 տարեկան) |
Մահվան վայր | Saphan Song, Wang Thonglang, Բանգկոկ, Թաիլանդ[1] |
Կրթություն | Debsirin school? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Սոմբաթ Մետանին ծնվել է 1937 թվականի հունիսի 26-ին Թաիլանդի Ուբոնռատչաթանի նահանգում։
Ֆիլմերում նկարահանումների քանակով նա ժամանակին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ մոտ 600 ֆիլմ։ Ըստ դերասանի հաշվարկների նա նկարահանվել է ավելի քան 2000 ֆիլմում ու հեռուստատեսային շոուում։ Իր կարիերայի գագաթնակետին՝ 1960-1970-ականն թվականներին նա շարունակել է նկարահանվել մարտական, ռոմանտիկ ֆիլմերում, հեռուստասերիալներում և հաճախ է հայտնվել թոք֊շոուներում և հեռուստատեսային գովազդներում։ Նրա վերջին ֆիլմերից են «Սև վագրի արցունքները» և «Սուրյոթայի լեգենդը»։
Ֆեթչաբուրի Ռաջաբհաթ համալսարանից նա ստացել է բակալավրի կոչում, իսկ Արևելյան Ասիայի համալսարանից՝ քաղաքական գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճան։
2006 թվականի ապրիլի 19-ին ժողովրդի քվեարկությամբ 6 տարի ժամկետով ընտրվել է Թաիլանդի Սենատի անդամ[3]։
Սոմբաթ Մետանին մահացել է 2022 թվականի օգոստոսի 18-ին[4][5][6]։
Սոմբաթն ամուսնացել է 1959 թվականին՝ Կանչանայի հետ։ Նախկինում նրանք եղել են հարևաններ և ծանոթ են եղել մանկուց։ Կանչանան ղեկավարել է նաև նրա կինոընկերությունը։ Նրա ավագ որդին՝ Սիրիկուպը, ավտոարշավորդ է։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ռեժիսոր Խմբագրել
- Holy Hoodlum, The (1975)
Դերասան Խմբագրել
- The Legend of Suriyothai (2001)
- Tears of the black Tiger (2000)
- Gold Fist (1991)
- Krai Thong (1985)
- Commando Gold (1982)
- Magic Killer, The (1980)
- Black River (1979)
- Top Man of Village, The (1979)
- Lion, The (1977)
- Gun Killer (1977)
- Outlaw Man, The (1976)
- Top Most (1976)
- Four Devils (1976)
- Turrutao (1976)
- Hot Blood Devils (1975)
- Killer (1975)
- Iron Man, The (1975)
- Golden Triangle, The (1975)
- Infidelity, The (1975)
- Devil Killer (1975)
- Tear of Love (1975)
- Dark Lady (1975)
- Holy Hoodlum, The (1975)
- Love, The (1974)
- Passion’s scave (1974)
- Gold (S.T.A.B.) (1973))[7]
- Brothers, The (1972)
- Sound of Sea (1971)
- Light in The Dark, A (1971)
- Return of DR. Chang, The (1968)
- Top Secret (1967)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://mgronline.com/entertainment/detail/9650000078987
- ↑ http://book.culture.go.th/artist/2559/mobile/index.html#p=254
- ↑ Sombat Metanee - IMDb (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ Actor, National Artist Sombat Metanee dies aged 85
- ↑ «สมบัติ เมทะนี: ประวัติ ผลงาน ความทรงจำ และการดูแลสุขภาพถึงวัย 85 ปี» (թայերեն)։ 18 August 2022։ Վերցված է 18 August 2022
- ↑ Petpailin Petch (18 August 2022)։ «Thailand movie legend Sombat Metanee has died, aged 85»։ Thaiger։ Վերցված է 18 August 2022
- ↑ «ThaiFilmDb.com - Thai Film Database - Gold (1973)»։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2008-ին