Սոմալիի աշխարհագրություն

Սոմալիի տարածքը զբաղեցնում է Սոմալի թերակղզու հյուսիսային և արևելյան մասերը։ Հարավ-արևելքի առափնյա նեղ (մինչն 100 կմ) բլրավոր դաշտավայրն է։ Երկրի կենտրոնական մասը 500–1500 մետր բարձրությամբ սարահարթ է, որը սանդդափուլերով իջնում է Ադենի ծոց։ Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ)։

Մոգադիշոյի պատկերը երկնքից
Արաբական ձիերը Սոմալիում

Երկրաբանություն

խմբագրել

Սոմալին գտնվում է Աֆրիկական պլատֆորմի հյուսիսարևելյան մասում։ Կազմված է յուլայի, կավճի ու պալեոգենի ծովային և ծովալճակային մինչե 7–8 կմ հզորությամբ նստվածքներից։ Հիմքի ապարների հետ են կապված պիեզոքվարցի հանքավայրերը, բերիլիումի, տանտալի, անագի և այլ հանքանյութերի երևակումները։ Կան ուրան–վանադիումի հանքավայրեր, մերձափնյա ծովային։

Կլիման հասարակածային մուսսոնային չորային է, հյուսիսում՝ մերձարևադարձային, անապատային և կիսաանապատային։ Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը։ Միջին ամսական ջերմաստիճանը 25–32 °Cէ, տարեկան տեղումները 100–600 մմ են։

Somaliaի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28
(82)
28
(82)
34
(93)
38
(100)
40
(104)
40
(104)
40
(104)
30
(86)
30
(86)
30
(86)
30
(86)
30
(86)
30
(86)
Միջին ցածր °C (°F) 15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
15
(59)
Տեղումներ մմ (դյույմ) 40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
50
(1.97)
50
(1.97)
40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
40
(1.57)
500
(19.69)
աղբյուր: Country Studies - Somalia

Ջրագրական ցանց

խմբագրել

Գլխավոր գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին։ Տարածված են կարմրավուն գորշ և կարմրագորշ հողերը։ Բուսածածկույթում գերակշռում են անապատացած ակացիաներով սավաննաները։ Հնդկական օվկիանոսի ափին և hյուսիսում տիրապետում են խոտաթփուտային կիսաանապատներն ու անապատները։ Օազիսներում աճում են արմավենիներ։ Շատ են եթերատու թփուտները։

Բուսական և կենդանական աշխարհ

խմբագրել

Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտներում խիտ արևադարձային անտառներ են։ Տարածված կենդանիներն են՝ այծքաղը, վագրաձին, գոմեշը, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, բորենին, շնագայլը, փիղը, ռնգեղջյուրը և այլն։ Շատ են կապիկները, սողուններն ու միջատները։ Գետերում հանդիպում են կոկորդիլոսներ, գետաձիեր։ Հարուստ է թռչնաշխարհը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության 95% –ը սոմալիի ժողովուրդն է։ Հարավային շրջաններում բնակվում են բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, մերձափնյա քաղաքներում՝ արաբներ, ամհարներ, հնդիկներ և եվրոպացիներ։ Պաշտոնական լեզուներն են սոմալերենը և արաբերենը։ Տիրապետող կրոնը մահմեդականությունն Է, պաշտոնական օրացույցը՝ գրիգորյանը։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է քոչվոր և կիսաքոչվոր անասնապահությամբ։ Միջին խտությունը՝ 1 կմ-ի վրա 8 մարդ Է։ Առավել խիտ են բնակեցված Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտները (1 կմ–ի վրա՝ 50 մարդ)։ Գլխավոր քաղաքներն են Մոգադիշոն, Բերբերան, Հարգեյսան և Կիսմայոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։