Սոմալիի ազգային թանգարան

Սոմալիի ազգային թանգարան (Կաղապար:Lang-so, արաբ․՝ متحف وطني للصومال‎‎ Mathaf Watani lil-Sumal, իտալ.՝ Museo Nazionale della Somalia), ազգային թանգարան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում։ Այն հիմնադրվել է 1933 թվականին Իտալական Սոմալիլենդի գաղութային իշխանությունների կողմից։ 1991 թվականին գործողությունները դադարեցվելուց հետո այն ավելի ուշ վերաբացվել է, և ներկայումս այնտեղ գտնվում են մի շարք կարևոր պատմական գտածոներ։ 2019 թվականի սեպտեմբերին, թանգարանը վերակառուցվել է, ավերումից ավելի քան 30 տարի անց։

Սոմալիի ազգային թանգարան
Տեսակշենք և ազգային թանգարան
Երկիր Սոմալի
ՏեղագրությունՄոգադիշո[1]
Ղեկավարության նստավայրՄոգադիշո, Սոմալի
Հիմնադրվել է1934 և 1933[1]
Քարտեզ
Քարտեզ

Հին Գարեսա թանգարան խմբագրել

Սոմալիի ազգային թանգարանը գտնվում է երկհարկանի շինության մեջ, որը թվագրվում է 1872 թվականին։ Այն կառուցվել է Օմանի Զանզիբար դինաստիայի Բարղաշ իբն Սայդի պահանջով, որպես Մոգադիշոյի այն ժամանակվա կառավարիչ Սուլեյման բին Համեդի նստավայր, այն բանից հետո, երբ նա թույլտվություն է ստացել սոմալների, Սուլթան Ահմեդ Յուսուֆի կողմից։

1933 թվականին, շինությունը ամբողջապես վերակառուցվել և հարմարեցվել է Սոմալիի թանգարանին։ Այն եղել է ամենակարևոր մշակութային վայրը Իտալական Մոգադիշոյում</ref> It was the most important cultural place in Italian Mogadiscio.[2]:

"Museo della Garesa" (ինչպես անվանվել է Իտալական գաղութարարների կողմից) այն պաշտոնապես հանրության համար բացվել է հաջորդ տարի կառավարիչ Մաուրիցիո Ռավայի կողմից[3]։ Թանգարանը մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

1960 թվականին Սոմալիի անկախությունից հետո այն վերածվել է Ազգային թանգարանի։ Երբ ազգային թանգարանը տեղափոխվել է 1985 թվականին, այն վերանվանվել է որպես Հին Գարեսայի թանգարան և վերածվել է տարածաշրջանային թանգարանի[4][5]։

Ազգային թանգարան խմբագրել

1985 թվականին, բացվել է Մոգադիշոյի մշակութային կենտրոնը։ Կենտրոնը բաղկացած է Ազգային թատրոնից, Ազգային գրադարանից և Ազգային թանգարանից։ Ազգային թանգարանի ճարտարապետությունը ցույց է տալիս Իսլամական ազդեցությունը և կազմված է հիմնական շենքից, որն ունի ցուցադրության չորս հարկեր։ Հյուսիսային կողմում ուղղանկյուն չորս հարկանի շենք է, որտեղ գտնվում են տեխնիկական և վարչական գրասենյակները։ Թանգարանի բացման գլխավոր տնօրենը Ահմեդ Ֆարահ Վարշամն էր[4]։

Ցուցահանդեսներ Ցուցասրահները բացվել են 1987 թվականի մայիսին։

  • Գետնահարկ` Հնագիտական և Ազգագրական ցուցադրություններ։
  • Առաջին հարկ` Պատմական ցուցադրություն` Գաղութային դիմադրություն և հետանկախության շրջան։
  • Երկրորդ հարկ` Զենքի պատմական և ժամանակակից ցուցադրություններ, լեզու և գրականություն։
  • Երրորդ հարկ` Ժամանակավոր ցուցադրություններ։

Փակում 1991 թվականին քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, թանգարանը փակվել է։ Հաջորդ տարիներին դրա ենթակառուցվածքները լուրջ վնասներ են կրել։

Նոր ազգային թանգարան խմբագրել

Ազգային թանգարանը հետագայում վերաբացվել է։ 2014 թվականի հունվարի տվյալներով, այն ուներ շատ մշակութապես կարևոր գտածոներ։ Սրանց մեջ կան հին մետաղադրամներ, փոխանակման գործիքներ, ավանդական արվեստի գործեր, հնագույն զենքեր և կավագործական իրեր[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Federal Republic of Somalia reopens its National Museum in MogadishuUN, 2020.
  2. «Museo della Garesa: original detailed information when inaugurated in 1934 (in Italian)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  3. Mohamed Haji Mukhtar. Historical Dictionary of Somalia. էջ xxxi. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  4. 4,0 4,1 Crespo-Toral, H. (1988). «Museum development and monuments conservation: Somalia» (PDF). UNESCO. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  5. Lengyel, Oguz Janos (1982). «National Museum of Somalia, Mogadiscio: Roof Restoration Project» (PDF). UNESCO. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Mogadishu Points of interest». Aden Adde International Airport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմալիի ազգային թանգարան» հոդվածին։