Բացել գլխավոր ցանկը

Սողոմոն Ա Գառնեցի (ծ. թ. անհայտ, գ. Գառնի, Այրարատ նահանգի Մազազ գավառ– 792 թ.), Ամենայն հայոց կաթողիկոս 791 թվականից առ 792 թվական։ Կաթողիկոսական գահին Սողոմոն Ա Գառնեցուն նախորդել է Հովաբ Ա Դվնեցին, հաջորդել՝ Գևորգ Ա Բյուրականցին։ Ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապա՝ Ջավախքի Զրեսկ վանքում, Մաքենոցաց վանքում և դաստիարակվել Մեծ Սողոմոնի մոտ՝ հմտանալով իմաստասիրության և սաղմոսերգության մեջ։ Ընտրվել է Զրեսկի միաբանության առաջնորդ։ Աղվանից կաթողիկոս Միքայելի (707–744) հրավերով գլխավորել Բերդ վանքի եկեղեցական ժողովը (740)։ Կաթողիկոս է ընտրվել զառամյալ հասակում։ Վախճանվել է իր գահակալության տարին չբոլորած՝ 792 թվականին և թաղվեց կաթողիկոսների դամբարանում։ Սողոմոն Ա Գառնեցու գործունեության մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։

Սողոմոն Ա Գառնեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԳառնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Մահացել է792
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Արտաքին հղումներԽմբագրել