Սոխ Եգորովայի
Սոխ Եգորովայի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Allium egorovae
|
Սոխ եգորովայի (լատին․՝ Allium egorovae) սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել7-20 սմ բարձրությամբ սոխուկավոր բույս է։ Կիսագնդաձև ծաղկաբույլը բազմածաղիկ է։ Ունի լայն ձագարաձև ծաղկապատ, մասերը աստղաձև են, գծային, գունավորմամբ, սպիտակավուն կամ վարդագույն, բոսորամանուշակագույն ջղով։ Գծային-նշտարաձև տերևները 3-ն են, երբեմն՝ 2-4-ը, լայնությունը հասնում է միչև 0,8-3 սմ։ Գեղազարդային բույս է։
Տարածություն
խմբագրելՀանդիպում է Հայաստանում միայն Մեղրու ֆլրիստիկական շրջանում, Կալեր գյուղի շրջակայքում։ Բացի Հայաստանից, հայտնի են 3 աճելավայրեր Նախիջևանում և Զանգեզուր լոռնաշխթայի վրա։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ենթալպյան գոտում, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին։
Պահպանություն
խմբագրելԿրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.