Սոլանժ Մանյանո (իսպ.՝ Solange Magnano փետրվարի 12, 1971(1971-02-12), Կորդովա, Արգենտինա - նոյեմբերի 29, 2009(2009-11-29)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆոտոմոդել և գործարար կին

Սոլանժ Մանյանո
Ծնվել էփետրվարի 12, 1971(1971-02-12)
ԾննդավայրԿորդովա, Արգենտինա
Մահացել էնոյեմբերի 29, 2009(2009-11-29)[1][2] (38 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Կենսագրություն խմբագրել

Սոլանժ Մանյանոն ծնվել է 1971 թվականի փետրվարի 12-ին, Արգենտինայի Հանրապետության Կորդովա քաղաքում։ 1994 թվականին նա հաղթել է «Միսս Արգենտինա» մրցույթում, որից հետո բացել է իր մոդելային գործակալությունը։ 2009 թվականի նոյեմբերի 26-ին նրան շտապ կարգով տեղափոխել են Բուենոս Այրեսի՝ լավագույնի համբավ ունեցող հիվանդանոցներից մեկը շնչառական սուր խնդիրների պատճառով[3], որոնք առաջացել էին թոքի արյունատար անոթի խցանման հետևանքով։ Անոթի խցանումն իր հերթին առաջացել էր կոնքների՝ մի քանի օր առաջ կատարված պլաստիկ վիրահատության պատճառով։

Ծայրահեղ ծանր վիճակում, հատուկ խնամքի պայմաններում ընդամենը երեք օր դիմադրելով հիվանդությանը՝ հայտնի ֆոտոմոդելն ու գործարար կինը մահացել է իր ուժերի ու տաղանդի ծաղկման շրջանում՝ երեսունինը տարեկան հասակում։

Ինչպես նշել է նորաձևության, ոճի ճանաչված մասնագետ Ռոբերտո Պիացցան, երիտասարդ, շնորհալի կնոջ անժամանակ վախճանի մեղավորը իր՝ որպես մոդելի կարիերան, իր ջահելությունը հնարավորինս երկարաձգելու պահանջն է եղել[4]։

Սոլանժ Մանյանոն ամուսնացած էր Գուստավո Ռոսսոյի հետ, նրանից ուներ երկվորյակ տղաներ։ Ընտանիքով բնակվում էին հայրենի բնօրրանում՝ Կորդովա քաղաքում։ Հենց այդ քաղաքի գերեզմանատանն էլ նրան հուղարկավորել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.timesonline.co.uk/tol/news/world/us_and_americas/article6938538.ece
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. (անգլերեն) La famille de Solange décide de ne pas lancer un procès pour faute professionnelle Արխիվացված 2014-01-03 Wayback Machine, Guanabee, le 12 octobre 2009. Cindy Casarès. Consulté le 15 juillet 2013.
  4. (անգլերեն) Solange Magnano meurt à la suite d'une opération de chirurgie., Mail Online, le 2 décembre 2009.Tom Worden. Consulté le 15 juillet 2013.