Սոիտիրո Ֆուկուտակե

Սոիտիրո Ֆուկուտակե (ճապ.՝ 福武 總一郎 Fukutake Sōichirō, դեկտեմբերի 14, 1945), ճապոնացի միլիարդատեր, Benesse Corporation հրատարակչական ֆիրմայի և բուհ ընդունվել ցանկացողների համար բացված նախապատրաստական դպրոցների ցանցի՝ juku ընկերության նախկին նախագահ։ Համբավվել է նաև որպես արվեստի հովանավոր։

Սոիտիրո Ֆուկուտակե
ճապ.՝ 福武 總一郎
Ծնվել էդեկտեմբերի 14, 1945(1945-12-14) (76 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունգործարար
Ծնողներհայր՝ Tetsuhiko Fukutake?

ԳործունեությունըԽմբագրել

Ֆուկուտակեն ժառանգել է Benesse-ն, որն իր հայրը հիմնադրել էր 1955 թվականին՝ տալով Fukutake Publishing անվանումը[1]։ 1986 թվականին՝ հոր մահից հետո, նա ֆիրման վերանվանել է Benesse, որը լատիներենից թարգմանած՝ շանակում է «բարեկեցություն», ընդարձակել է ընկերությունը, որի բաժնետոմսերի 15%-ը պատկանել է իր ընտանիքին[1]։ Benesse-ն հոգ է տանում Ճապոնիայի տարբեր ծայրերում գտնվող 275 ծերանոցի և լեզուներ դասավանդելու մեջ մասնագիտացած ուսումնական հաստատությունների ընդարձակ ցանցի մասին[1]։

Անձնական կյանքԽմբագրել

Ֆուկուտակեն ամուսնացած է, ունի մեկ որդի, ընտանիքով ապրում են նորզելանդական Օքլենդ քաղաքում։

Արվեստի սրբավայրերԽմբագրել

Սոիտիրո Ֆուկուտակեն արդեն հասցրել է արվեստի չորս սրբավայր՝ չորս թանգարան, ստեղծել Ճապոնիայի հարավում՝ Սետո ներքին ծովում գտնվող կղզեխմբի Նաոշիմա, Թեշիմա, Ինուջիմա կղզիներում։ Ընդ որում՝ Նաոշիմա կղզում է գտնվում նաև համբավավոր Չիչու գեղարվեստի թանգարանը[1][2]։ Չորս թանգարանն էլ Սոիտիրո Ֆուկուտակեն կառուցել է՝ համագործակցելով անվանի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել