Վեց կարմիր գնդով սնուկեր

(Վերահղված է Վեց-գնդակով Սնուկերից)

Վեց կարմիր գնդով սնուկեր (անգլ.՝ six-red snooker, երբեմն հանդիպում է six-reds, 6-red, super 6s անուններով), սնուկերի արագացված տարբերակը։ Ստանդարտ սնուկերի համեմատ գլխավոր տարբերությունը — կարմիրների քանակը սեղանում։ Մեկնարկային դիրքում 15-ի փոխարեն դրված է միայն 6-ը։ Խաղի սեղանի չափը նույն «դասական սնուկերինն» է — 3.7х1.8 մ։ Վեց կարմիր գնդով սնուկերի խաղերն արագ են ստացվում գնդակների քիչ քանակի շնորհիվ[1]։ Այս խաղի տարբերակի գլխավոր և միակ մրցաշարը Վեց կարմիր գնդով սնուկերի աշխարհի առաջնությունն է։

Սեղանի վրա գնդակների մեկնարկային դիրքը six-reds-ում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Руководство мирового снукера отклоняет утверждение об упадке интереса к игре» (անգլերեն)։ The Independent։ 2009-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 3