Սննդամթերքի խտանյութեր, չորացրած բուսական (բանջարեղեն, միրգ, հացահատիկ) և կենդանական (միս, կաթնամթերք, ձուկ) մթերքի խառնուրդներ, որոնց ավելացվում են ճարպեր, շաքար, համեմունքներ։ Օգտագործվում են պատրաստի կերակրատեսակների արագ պատրաստման համար։

Նպատակ խմբագրել

Սննդամթերքի խտանյութեր պատրաստում են առաջին (բանջարեղենի, ընդեղենի, կաթնամթերքի ապուրներ), երկրորդ (շիլաներ, բանջարեղենի — մսի ռագու, ձվածեղներ), երրորդ (կիսել, ժելե, կրեմներ), ինչպես նաև մանկական սննդի համար հատուկ (ձավարների եփուկներ) կերակրատեսակներ ստանալու նպատակով։

Պատրաստման ձև խմբագրել

Սննդամթերքի խտանյութեր պատրաստելիս ձավարները, ընդեղենը, բանջարեղենը ենթարկում են ջերմամշակման (գերեփում, սպիտակեցում, շոգեհարում), ավելի արագ եփվելու համար մասամբ ճզմում են։

 
Լոլիկի խտանյութ

ժամանակակից տեխնոլոգիական մեթոդները հնարավորություն են տալիս ձավարներից ստանալ սննդամթերքի խտանյութեր, որոնք եփել չեն պահանջում, այլ եռացրած ջուր լցնելուց և մի քանի րոպե պահելուց հետո ձեռք են բերում բնականոն թանձրություն (օրինակ՝ շիլա)։ Սննդամթերքի խտանյութեր թողարկվում են բրիկետավորված (սովորաբար 50—200 գ զանգվածով բրիկետներն ամուր փաթաթվում են խոնավանթափանց նյութերով և թղթով) և սորուն (կշռաբաշխում են պոլիէթիլենով կամ այլ թաղանթանյութով պատված թղթե ծրարներում)։ Սննդամթերքի խտանյութեր են նաև չոր նախաճաշերը, վարսակի և եգիպտացորենի փաթիլները, եգիպտացորենի ձողիկները, տապակած կարտոֆիլը, չոր սոուսները, կեքսերի ալրային խառնուրդները են։

Պահպանում խմբագրել

Սննդամթերքի խտանյութեր կարելի է պահել մինչե 20 °C ջերմաստիճանի և օդի 75% հարաբերական խոնավության պայմաններում։ Տարբեր տեսակների սննդամթերքի խտանյութերի պահպանման ժամկետը 3—12 ամիս է։

Առավելություններ խմբագրել

Սննդամթերքի խտանյութի առավելություններն են․

  1. նվազագույն զանգվածը բարձր կալորիականության դեպքում
  2. պահելու և փոխադրելու հարմարավետությունը
  3. տնային և հասարակական սննդի մեջ, ինչպես նաև արշավների ժամանակ օգտագործելու հնարավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 483