«Սնաֆ» (անգլ.՝ Snuff), Չակ Պալանիկի վեպը, որը լույս է տեսել 2008 թվականի մայիսի 20-ին։

Սնաֆ
անգլ.՝ Snuff
«Սնաֆ» վեպի ամերիկյան առաջին հրատարակության շապիկ
ՀեղինակՉակ Պալանիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsatirical fiction? և էրոտիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ
ՆախորդՌենթ. Բաստեր Քեյսիի կենսագրությունը
ՀաջորդPygmy?
Կազմի հեղինակՌոդրիգո Կորալ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվմայիսի 20, 2008

Սյուժե խմբագրել

Լեգենդար պոռնոաստղ Քասի Ռայթն ավարտում է իր կարիերան։ Այնուամենայնիվ, նա մտադիր է հեռանալ այնպիսի շուքով ու շքեղությամբ, ինչպիսին մեծահասակների համար նախատեսված կինոյի աշխարհը դեռ չգիտեր իր երկար ու դժվարին պատմության ընթացքում։ Նա պատրաստվում է տեսախցիկների առաջ սեռական հարաբերություն ունենալ ոչ ավելի, ոչ պակաս, քան վե՜ց տղամարդու հետ։ Հատուկ ամսագրերը մոլեգնում են։ Գիշերային կաբելային հեռուստատեսության ծրագրերը գրազ են գալիս՝ կստացվի, թե ոչ։ Մասնակցելու հրավիրված սիրահարներն անհամբերությամբ սպասում են իրենց հերթին, բախվում են խիտ նախասրահում և ինտրիգներ սարքում, որպեսզի առաջ շարժվեն։ Ամենից փորձառու պոռնոաստղերը լարում են իրենց ուշադրությունը։ Հետհաշվարկը գնա՜ց։

Գրքի մասին խմբագրել

2011 թվականին Թուրքիայի դատարանը մեղադրել է հրատարակչությանը[1], որը «Մահացու պոռնո» վերնագրով թուրքերեն վեպը հրապարակել էր այն նյութի հրատարակման մեջ, որի բովանդակությունը հակասել է թուրքական հասարակության բարոյական արժեքներին, ինչպես նաև տարիքային սահմանափակումների բացակայությանը, ինչի հետևանքով գիրքը կարող էր ձեռք բերվել անչափահաս քաղաքացիների կողմից։ Հրատարակիչ Հասան Բասրի Չըփլաքը չի համաձայնել ներկայացված մեղադրանքների հետ՝ հայտնելով, որ միայն թուրք հասարակությանը ծանոթացնում է միջազգայնորեն ճանաչված հեղինակի ստեղծագործության հետ։

Կարծիքներ խմբագրել

  Մեր ժամանակի գրական պրովոկացիայի մեծագույն վարպետը նվաճո՜ւմ է վտանգավոր տարածք, որտեղ դեռ ոտք չի դրել լավ գրողը։
- Booklist ամսագիր
 
  Չակ Պալանիկը առաջվա պես ոչ սահմաններ, ոչ արգելքներ չի ճանաչում։ Նա ժամանակակից Ամերիկայի ամենահամարձակ ու անգութ գրողն է։
- People ամսագիր
 
  Չակ Պալանիկն ընթերցողներին հրավիրում է դժոխք՝ զվարճալից զբոսանքի։
- Newsday ամսագիր
 

Ծանոթագրություններ խմբագրել