Սյուզան Նև (1939[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոդերասանուհի, ով հիմնականում հայտնվում էր բրիտանական հեռուստատեսությունում 1960-ական թվականներին, ներառյալ Իզաբել Արչերի գլխավոր դերի կերտումը BBC-ով հեռարձակվող Հենրի Ջեյմսի «Կնոջ դիմանկարը» 1968 թվականի ադապտացիայում, որի համար նա արժանացել է «Նշանավոր հեռուստատեսային անհատականություն» մրցանակին «Pye Color Television Awards»-ի ժամանակ[3][4]։

Սյուզան Նև
Ծնվել է1939[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և ուսուցչուհի
Ամուսին(ներ)Richard Martin?

Նևը առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությանը որպես Էթել Բրաուն 1962 թվականին Ռիչմալ Քրոմփթոնի Վիլիամ գրքի շարքերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալում։ Նա հետագայում ունեցել է գլխավոր դերեր «Մաքսանենգների ծոց» ֆիլմում (1964) և «Նոտր Դամի կուզը» (1966) դրամատիզացիայում՝ հանդես գալով որպես Ֆլյոր դե Լիզ։ Նրա կարիերայի վերելքը եկավ BBC-ի «The Forsyte Saga» (1967) առաջատար արտադրության շնորհիվ, որի ժամանակ նա կերտում էր Հոլի Ֆորսայթի դերը[5][6]։

«Կնոջ դիմանկար»-ից հետո, Նևը շարունակեց հայտնվել հեռուստատեսային դրամաներում, ներառյալ դասական ստեղծագործությունների հետագա ադապտացիաներում, ինչպես «Բել Ամի»-ն (1971)։ Նա նաև ունեցել է կրկնվող դեր որպես Մերի՝ Հրամանատար Ստրեյքերի կինը գիտական գեղարվեստական «UFO» (1970-71) հեռուստատեսային շարքում[7] :

Նևը հայտնվել է մի քանի ֆիլմերում այդ թվում և «Play It Cool» (1962), « Naked Evil »(1966), «Mosquito Squadron»(1969), և «Scrooge»(1970): Նա վերջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է «Սարսափելի» (1983) շարքում։ Նևը կարիերայի վերջին եղել է դրամայի ուսուցիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  3. «Suzanne Neve». BFI. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  4. British Broadcasting Corporation (1970). BBC Handbook. British Broadcasting Corporation.
  5. «The Forsyte Saga». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  6. «Forsyte Saga, The (1967)». BFI. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  7. John Kenneth Muir's Reflections on Film/TV: Cult TV Friday Flashback # 12: Gerry & Sylvia Anderson's UFO: "Confetti Check A-OK"