Կնոջ դիմանկարը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կնոջ դիմանկարը, Հենրի Ջեյմսի վեպը։ Սկզբում՝ 1880 թ. այն հրատարակվել է The Athlantic Monthly և Macmillans Magazine ամսագրերում, իսկ 1881-ին լույս է ընծայվել գրքով։ Այս գիրքը Հենրի Ջեյմսի ամենահանրահայտ վեպն է։
Կնոջ դիմանկարը անգլ.՝ The Portrait of a Lady | |
---|---|
Հեղինակ | Հենրի Ջեյմս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Լոնդոն |
Նախորդ | Washington Square? |
Հաջորդ | The Bostonians? |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/henry-james/the-portrait-of-a-lady |
The Portrait of a Lady Վիքիպահեստում |
«Կնոջ դիմանկարը» վեպը մի պատմություն է համարձակ երիտասարդ կնոջ՝ Իզաբելա Արչերի մասին։ Նա զոհ է գնում Մաքիավելիզմին։ Ինչպես Ջեյմսի բոլոր նովելները, այս մեկի գործողություններն էլ են կայանում Եվրոպայում, հիմնականում Անգլիայում և Իտալիայում։
Ընդհանուր բովանդակություն
խմբագրելԻզաբել Արչեր, ծնունդով Ալբանի, Նյու Յորք, ստանում է հրավեր իր մորաքրոջ՝ Լիդիա Տուչետի կողմից, այցելել իր հարուստ ամուսնու՝ Դանիելի կալվածքները, որոնք գտնվում են Լոնդոնի մոտ։ Այնտեղ նա հանդիպում է իր զարմիկին՝ Ռալֆին, իր հաշմանդամ հորեղբորը, և Տուչեների հարևան Լորդ Ուորբերտոնին։ Ավելի ուշ Իզաբելը մերժումի Ուորբերտոնի հանկարծակի ամուսնության առաջարկությունը։ Նա նաեւ մերժում է Գասպար Գուդվուդի օգնությունը, ով Բոստոնի միլիոնատեր ընտանիքից էր սերում։ Համենայն դեպս Իզաբելը դիմում է Գասպարին, նրա նվիրվածությունը դառնում է ամուսնության առիթ, որը զոհաբերում է Իզաբելի ազատությունը։ Շուտով ավագ Տուչեն հիվանդանում է, և նրա որդու խնդրանքով, իր կարողության մեծ մասը թողնում է Իզաբելին։
Իր խոշոր ժառանգությամբ, Իզաբելը ճամփորդում է մայրցամաքով մեկ եւ Ֆլորենցիայում հանդիպում է ամերիկացի վտարվածներին։ Թեեւ Իզաբելը, մերժել էր նախկին տղամարդկանց, նա ընդունում է վտարված Օսմոնդի ամուսնության առաջարկը։
Իզաբելն ու Օսմոնդը հաստատվում են Հռոմում, բայց նրանց ամուսնությունը անհաջող էր, քանի որ Օսմոնդը բավականին էգոիստ էր և նրա մեջ լրիվ բացակայում էր ուշադրությունը կնոջ հանդեպ։ Բացի այդ Օսմոնդն ուներ նաև աղջիկ, իր առաջին ամուսնությունից։
Իր դժբախտությանը ավելանում է ևս մեկը, երբ Իզաբելն իմանում է, որ մահանում է իր հաշմանդամ զարմիկ Ռալֆը։ Նա գնում է Անգլիա, սական Օսմոնդը դեմ էր դրան։ Սակայն Իզաբելը գնում է և մինչև իր մահը մնում այնտեղ, որտեղ Ռալֆն էր ապրում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնոջ դիմանկարը» հոդվածին։ |