Սյուզաննա Օշեդե (ֆր.՝ Suzanne Hoschedé, նոյեմբերի 29, 1868(1868-11-29), Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ - փետրվար 1899, Ժիվերնի), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի խորթ աղջիկը և սիրելի մոդելը, ամերիկացի նկարիչ Թեոդոր Բաթլերի կինը։

Սյուզաննա Օշեդե
ֆր.՝ Suzanne Hoschedé
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1868(1868-11-29)
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
Մահացել էփետրվար 1899 (30 տարեկան)
Մահվան վայրԺիվերնի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբնորդ և մոդել
ԱմուսինԹեոդոր Բաթլեր
Ծնողներհայր՝ Ernest Hoschedé?, մայր՝ Ալիս Օշեդե
ԵրեխաներՋիմմի Բաթլեր և Լիլի Բաթլեր
 Suzanne Hoschedé Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել 1864 թվականին Ֆրանսիայում։ Եղել է Էրնեստ և Ալիսա Օշեդեների ընտանիքի ավագ երեխան։

Ընտանիքում եղել են վեց երեխա։ Հայրը եղել է ձեռնարկատեր, խանութ է ունեցել Փարիզում։ Նա իմպրեսիոնիստների նկարներ է հավաքել[1] և եղել է հայտնի մեկենաս։ 1877 թվականին Էրնեստ Օշեդեն սնանկացել է և արվեստի ստեղծագործությունների նրա հավաքածուն վաճառվել է աճուրդում[2]։ Էրնեստ Օշեդեն, Ալիսան և նրանց վեց երեխաները տեղափոխվել են Վետյոյ՝ Կլոդ Մոնեի և նրա առաջին կնոջ՝ Կամիլայի տուն, որտեղ նրանք ապրում էին երկու երեխաների՝ Ժանի և փոքրիկ Միշելի հետ։ Էրնեստը, սակայն, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում, վերջիվերջո թողել է իր ընտանիքը և հեռացել Բելգիա։ 1879 թվականի սեպտեմբերի 5-ին տուբերկուլյոզից Կամիլա Մոնեի մահից հետո Կլոդ Մոնեի երկու երեխաները մնացել են Ալիսա Օշեդեի խնամակալության տակ։ 1881 թվականին նրանք տեղափոխվել են Պուասի, 1883 թվականին հիմնավորվել Ժիվերնիում, որտեղ Կլոդը և Ալիսան կապվել են իրար հետ։ 1891 թվականին Էրնեստ Օշեդեի մահից հետո 1892 թվականի հուլիսի 16-ին նրանք պաշտոնապես ամուսնական դաշինք են կնքել[3][4]։ Սյուզաննա Օշեդեն դարձել նկարչի հոգեդուստրը և սիրելի մոդելներից մեկը։

1892 թվականի հուլիսի 20-ին նա ամուսնացել է ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Թեոդոր Բաթլերի հետ, որը Ժիվերնի էր եկել ստեղծագործական գործուղմամբ, որտեղ էլ ծանոթացել էր Սյուզաննայի հետ և սիրահարվել նրան։ Նրանց հարսանիքը կտավին հավերժացրել է ամերիկացի նկարիչ Թեոդոր Ռոբինսոնը՝ «Հարսանեկան երթ» անվամբ։ Նրանք ունեցել են որդի՝ Ջեյմս Բաթլերը, որը ծնվել է 1893 թվականին և դուստր՝ Լիլի Բաթլերը, որը ծնվել է հաջորդ տարի։

Սյուզաննա Օշեդեն մահացել է 1899 թվականի փետրվարի 6-ին Ժիվերնիում։ Թաղվել է Giverny Church Cemetery քաղաքային գերեզմանատանը։ Նրա կրտսեր քույր Մարթան (ֆր.՝ Marthe Hoschedé) օգնել է Բաթլերին՝ մեծացնելու երեխաներին։ 1900 թվականին Թեոդորն ամուսնացել է Մարթայի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Street Singer Provenance Information. Museum of Fine Arts, Boston. Retrieved August 27, 2014.
  2. Christoph Heinrich (2000). Monet. Taschen. էջեր 45–46. ISBN 978-3-8228-5972-8.
  3. Sophie Dargere (1991), Blanche Hoschedé Monet, Exhibition Catalogue (French)
  4. Museyon Guides (2011 թ․ հուլիսի 1). Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy. Museyon Guides. էջեր 23, 29. ISBN 978-1-938450-24-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Օշեդե» հոդվածին։