Սմիրնիոպսիս հայկական

բույսերի տեսակ
Սմիրնիոպսիս հայկական
Սմիրնիոպսիս հայկական
Սմիրնիոպսիս հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Սմիռնիոպսիս (Smyrniopsis)
Տեսակ Սմիրնիոպսիս հայկական (S. aucheri)
Միջազգային անվանում
Smyrniopsis aucheri

Սմիրնիոպսին հայկական (լատին․՝ Smyrniopsis armena Schischk), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Դեղնականաչավուն բազմամյա բարձր խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 2,5 մ-ի։ Տերևները մերկ են, կրկնակի-եռակի փետրաձև հատված, մեծ ձվաձև ծայրային մասերով։ Պտուղները ձվաձև են, կողքերից սեղմված, բազմաթիվ խոշոր պղպջակաձև սեկրետոր զետեղարաններով[1]։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է միայն Դարեղեգիսի Ֆլորիստական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ, Գետիկվանք, Աղավնաձոր, Սպիտակավոր, Ցախած Քար)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրությունների վրա, բաց քարքարոտ և խճաքարոտ լանջերին, տափաստանային թփերի մացառուտներում, շատ հաճախ պատմական հուշարձանների մոտ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս– օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիրնիոպսիս հայկական» հոդվածին։