Սմիռնիոպսիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Սմիռնիոպսիս
Լատիներեն անվանում
Smymiopsis



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սմիռնիոպսիս (լատին․՝ Smyrniopsis), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 տեսակ։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Սմիռնիոպսիս հայկական (լատին․՝ Տ. armena

Հանդիպում է միայն Սուլեմայի լեռնանցքի հարավային լանջին (2200-2300 մ բարձրներում) և Գետիկվանք գյուղի (Վայոց ձորի մարզ) շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ կամ խճապատ լանջերին, թփուտներում։ Հայաստանին բնաշխարհիկ է, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Արմատը խոշոր է, առանցքային, արմատապտղանման։ Ցողունը մերկ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 2,5 մ։ Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարածված հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը սերմիկ է՝ դարչնի յուրահատուկ հոտով։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է կումարինի ածանցյալներ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, ալկալոիդներ։

Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործել են հեղձուկի, ստամոքսաղիքային հիվանդությունների, նորագոյացությունների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիռնիոպսիս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմիռնիոպսիս» հոդվածին։