Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Աշտարակ քաղաքում։ Դպրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Ալազանի 10 փողոցում[2]։

Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
ԿարգախոսԱյստեղ է բացվում գիտության լույսը
Անվանված էհայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզի անունով
ՏնօրենՍաթենիկ Ավոյան[1]
Աշակերտներ323
Դասարաններ13
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԱշտարակ
ՀասցեԱլազանի 10

Համագործակցություններ խմբագրել

Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների խմբագրել

Աշտարակի հ 2 հիմնական դպրոցում 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկեց «Խատուտիկ» հասարակական կազմակերպության «Հայաստանի Հելսինկան կոմիտե»-ի հետ համատեղ իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն է դպրոցի 7-9-րդ դասարանների երեխաներին տրամադրել գիտելիքներ մարդու իրավունքների մասին, սովորեցնել հանդուրժող լինել շրջապատի նկատմամբ։

Իթվինինգ խմբագրել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու երկրորդ փուլի մրցույթին։ Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոցը ևս մասնակցում է ծրագրին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել