Սմբատ Աբրահամյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սմբատ Միսակի Աբրահամյան (1925, Երնջատափ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սմբատ Միսակի Աբրահամյան
Ծնվել է1925
ԾննդավայրԵրնջատափ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր աստղի շքանշան, «Աշխատանքային արիության համար» կրծքանշան

1942 թվականին ավարտել է Երնջատափի միջնակարգ դպրոցը, այնուհետև աշխատանքի է անցել նույն դպրոցում՝ դասավանդելով հայոց լեզու և թվաբանություն։ 1943 թվականին անցել է զինվորական ծառայության։ Երկու ամիս անց նա արդեն ռազմաճակատում էր։ Մարտնչել է 55-րդ դիվիզիայի 111-րդ գնդի կազմում։ Օգոստոսին գունդը դիրքեր է գրավել Կուրսկի աղեղում։

1943 թվականի աշնանը մասնակցում է Դնեպրի գետանցում։ Ցուցաբերած արիության համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի։ 1944 թվականի հուլիսի 30-ին Բելոռուսիայի Լունինենց երկաթուղային հանգույցի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նրանց ստորաբաժանումը մասնակցել է Պինսկի, Մոզիրի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։

Յոթ անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերին և մի շարք մեդալների և ընտրվել է գումարտակի կուսկազմակերպության քարտուղար։

1948 թվականին վերադարձել է հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ Ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Երկար տարիներ ղեկավարել է գյուղի միջնակարգ դպրոցը, բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է «Աշխատանքային արիության համար» մեդալի։ Մի քանի տարի ղեկավարել է Ապարանի շրջանային ժողկրթության բաժինը։

Բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել հանրապետության մանկավարժական մամուլում[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 10-11։