Սղոցապոչ հայկական
Սղոցապոչ հայկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ուղղաթևներ (Orthoptera) |
Ընտանիք | Իսկական մորեխներ (Tettigoniidae) |
Ցեղ | Poecilimonella |
Տեսակ | Սղոցապոչ հայկական (P. armeniaca) |
Միջազգային անվանում | |
Poecilimonella armeniaca |
Սղոցապոչ հայկական (լատին․՝ Poecilimonella armeniaca), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՓոքր չափով ծղրիդ է, որի արուի մարմնի երկարությունը 12-14,5 մմ է, էգինը՝ 17-19 մմ, իսկ ձվադրինը՝ 5,5-7 մմ։ Արուների կարճացած վերնաթևերը մասամբ անցնում են փորիկի առաջին տերգիտի ետին եզրը, իսկ էգերինը շատ փոքր են և թաքնված առաջնամեջքի ծայրի տակ։ Գունավորումը տարատեսակ է (կարմրադեղին, կարմրագորշագույն, կարմրականաչ)[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Արևելյան Թուրքիայում (Ղարս վիլայեթ)։ Հայաստանում հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Բարձրունի և Կեչուտ գյուղերի շրջակայք)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է լեռնատափաստաններում՝ ծովի մակարդակից 1500-2000 մ բարձրությունների վրա, երբեմն էլ թափանցում է ցանքերը։
Հասուն առանձնյակները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին։ Միջատը բուսակեր է և բազմակեր[1]։
Պահպանություն
խմբագրելՍահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակը չափավոր բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։ Հիմնական վտանգներից է խոպան հողերի հերկումը և թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը։ Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.