Սկորպիոս (հուն․՝ Σκορπιός), կղզի Հոնիական ծովում, Հունաստանի արևմտյան ափամերձ տարածքում, Նիդրի քաղաքի մոտակայքում։ Փոքրաթիվ մասնավոր կղզիներից մեկը։

Սկորպիոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորMeganisi Municipality? և Commune of Spartochori, Lefkada?
Մասն էՀոնիական կղզիներ
Երկարություն1,72 կմ
Լայնություն1,24 կմ
Մակերես0,878
Քարտեզ
Քարտեզ
Սկորպիոս կղզու քարտեզ

Իրենից ներկայացնում է երկարաձիգ կղզի, երկարությունը 1 կիլոմետր է։ Կղզում կա 3 տուն, ուղղաթիռային հրապարակ և նավահանգիստ։

1962 թվականին կղզին ձեռք է բերել Արիստոտել Օնասիսը 3,5 միլիոն դրախմայով։ 1968 թվականին միլիարդատերը կղզում ամուսնացել է Ժակլին Քենեդիի հետ, որը եղել է Ջոն Քենեդիի կինը։ 1975 թվականին Արիստոտել Օնասիսի մահվանից հետո նրա մարմինը թաղվել է կղզում։ Այստեղ նաև թաղված է նրա դուստր Քրիստինան (Աֆինայի թոռան մայրը, ում մինչև վերջին ժամանակները պատկանում էր կղզին) և ողբերգական ավարտ ունեցած որդին՝ Ալեքսանդրը։ Կղզին պահելու համար տարեկան ծախսվում է 1,5 միլիոն եվրո։

Կղզու պատկերը 2007 թվական

2013 թվականի ապրիլին Եկատերինա Ռիբոլովլևան 99 տարով վարձակալել է Հունաստանի արևմտյան կղզիները՝ այդ թվում նաև Սկորպիոսը։ Ռիբոլովլևան կղզու համար ԱՄՆ-ին վճարել է 126 միլիոն դոլար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկորպիոս» հոդվածին։