Սկյութական Նեապոլիս , Նեապոլիս (հուն․ NeajtoXig— նոր քաղաք), հնագույն քաղաք Տավրիկեում (Ղրիմ)։ Հիշատակված է խերսոնան դեկրետում (մ․ թ․ ա․ 2-րդ դարում) և Ստրաբոնի «Աշխարհագրության» մեջ որպես սկյութների թագավորական բերդ։ Ենթադրաբար տեղադրվում է Սիմֆերոպոլի հարավարևմտյան ծայրում, ուր բարձր սարահարթի վրա գտնվում է Ղրիմում սկյութական խոշորագույն քաղաքը (20 հա)՝ մ․ թ․ ա․ 3-րդ դարից մինչև մ․ թ․ 3-րդ դարերի սկյութների[1] մայրաքաղաքը։ Առավելագույն ծաղկման է հասել մ․ թ․ ա․ 2-րդ դարում, դադարել է գոյություն ունենալուց գոթերի արշավանքից (3-րդ դարի) հետո։ Հնագիտական աշխատանքները Նեապոլիսում կատարվել են հիմնականում 1940 թ.-ից 1950-ական թվականներին։ Բացված են հզոր (8,5 մ հաստությամբ) պաշտպանական պարսպի մնացորդները՝ դարպասամերձ երկու աշտարակներով, որոնցից մեկը եղել է դամբարան, ուր թաղել են թագավորին ու ավագանու ներկայացուցիչներին՝ ձիերի, զենքերի ու ոսկե բազմաթիվ զարդերի հետ։ Պեղված են բնակելի և հասարակական կառույցների մնացորդներ։ Դամբարանադաշտում ուսումնասիրված է 200-ից ավելի դամբարան։ Դրանցից մեկի վրա պատկերված է հեծյալ, քնարով սկյութ, վարազի որսի տեսարան (շներով), մեկ ուրիշի վրա՝ նետաձիգ սկյութ, պարողներ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 212