Սկանդինավյան ակադեմիա (ֆր.՝ Académie scandinave, շվեդ.՝ Académie Scandinave Maison Watteau), մասնավոր գեղարվեստի դպրոց Փարիզում, որը գոյություն է ունեցել 1919-1935 թվականներին[1]։

Սկանդինավյան ակադեմիա
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1919
Լուծարված է1935
ՏնօրենԼենա Բյորիեսոն
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ

Պատմություն

խմբագրել

Այն կազմակերպվել է շվեդացի, նորվեգացի և դանիացի նկարիչների կողմից, որոնց թվում էին Լենա Բյորիեսոնը, Օտտե Սկոլդը, Հենրիկ Սորենսենը, Ադամ Ֆիշերը և Պեր Կրոգը, դպրոցի տնօրեն դարձավ Լենա Բյորիեսոնը[2]։ Դպրոցի բացմանը մասնակցել է Սկանդինավյան նկարիչների ասոցիացիայի նախագահ Գուննար Սեդերշյոլդը։

Դպրոցը գտնվում էր Մոնպառնասում Maison Watteau շենքում, rue Jules-Chaplain, Paris (6e) հասցեում, որը 1922 թվականից վարձակալվել էր քանդակագործ Լենա Բյորիեսոնի կողմից սկանդինավյան արվեստի ցուցահանդեսների համար[3]։ Որոշ ժամանակ Սկանդինավյան ակադեմիան գտնվում էր շվեդական Արքայազն Եվգենիայի և Փարիզում Շվեդիայի դեսպան, Շվեդիայի նախկին արտգործնախարար կոմս Ալբերտ Էրենսվարդի հովանավորության ներքո։

Դպրոցի շրջանավարտներից է եղել շվեդ նկարչուհի Սիգնե Բարտը։

Օտտե Սկոլդը և Օկե Պերնբին 1929 թվականին Փարիզից Շվեդիա վերադառնալուց հետո միասին Ստոկհոլմում հիմնադրում են Օտտե Սկոլդի գեղարվեստի դպրոցը (Otte Skölds målarskola), որը հետագայում վերանվանվում է Պերնբիի գեղարվեստի դպրոց (Pernbys målarskola): Լենա Բյորիեսոնը նույնպես վերադառնում է Շվեդիա և Ստոկհոլմում կազմակերպում սեփական քանդակագործական դպրոց (Lena Börjesons skulpturskola):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Maison Watteau i Nationalencykopedin
  2. Nordisk Familjebok, Uggle-upplagan, 1926, sp 1136
  3. Lena Börjeson

Արտաքին հղումներ

խմբագրել