Սլովակյան ժողովրդական թանգարան

Սլովակյան ժողովրդական թանգարան (слов. Slovenské národné múzeum, SNM), 18 թանգարաններից բաղկացած ցանց Սլովակիայում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում, իսկ թանգարանների մեծ մասը տեղակայված է այդ քաղաքի սահմաններից դուրս։

Սլովակյան ժողովրդական թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունՍլովակիա
Կազմված էSlovak National Museum – Natural History Museum?, Q111784424?, Q111784427?, Q111784432?, Q111784433?, Q12772226?, Q111784438?, Slovak National Museum - Bojnice castle?, Q111784448?, Q111784450?, Ľudovít Štúr Museum?, Q111784459?, Museum of Croatian Culture in Slovakia?, Q111784464?, Q111784468?, Museum of Jewish Culture?, SNM, Múzeum rusínskej kultúry? և Svidník Museum of Ukrainian Culture?
Ղեկավարության նստավայրMain building of the Slovak National Museum, Հին քաղաք, Բրատիսլավա, Սլովակիա
ՀասցեVajanského nábrežie 2, Staré Mesto, 814 21 Bratislava, Slovakia
Հիմնադրվել է1961[1]
Կայքsnm.sk(սլովակ.)
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրվել է 1925 թվականին։ Գլխադասային շենքում ներկայացված է բնագիտական թանգարանի (Prírodovedné múzeum) հարուստ էքսպոզիցիան, որն այցելուներին պատկերացում է տալիս Սլովակիայի երկրաբանական կառուցվածքի, կենդանական ու բուսական աշխարհների մասին։ Այստեղ հաճախ են կազմակերպվում տարբեր թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ, նաև՝ արվեստի գործերի ցուցահանդեսներ։

Սլովակյան ազգային թանգարանը հանդիսանում է Սլովակիայում թանգարանագիտության ասպարեզում գիտահետազոտական, մշակութային, կրթական գործունեություն ծավալող ամենակարևոր հիմնարկությունը։ Նրա հիմնադրումը սերտորեն կապված է եղել սլովակ ժողովրդի ազգային ազատագրության և ինքնորոշման ձգտումների հետ[2]։

Պատմություն խմբագրել

Սլովակյան ազգային թանգարանի ակունքներում գտնվում են Մատիցայի սլովենական թանգարանն ու Մարտին քաղաքի ազգային տան թանգարանը, որոնց հիմնադրումը նախաձեռնել է Սլովակյան թանգարանային ընկերությունը։ Առաջին մշտական ցուցադրությունը բացվել է 1908 թվականին Մարտինում։

Ժամանակի ընթացքում թանգարանում ձևավորվել են հնագիտական, ազգագրական, պատմական, դրամագիտական, արվեստագիտական, գեղարվեստական ու բնագիտական հավաքածուներ։ 1924 թվականին Բրատիսլավայում հիմնադրվել է ազգային աշխարհագրական-պատմական թանգարան, նույն տարում այդ քաղաքում բացվել է նաև Պրահայի գյուղատնտեսական թանգարանի մասնաճյուղը։ 1940 թվականին դրանք միավորվել են, վերանվանվել Սլովակյան թանգարան։ 1961 թվականին էլ վերջինս միավորվել է Մարտինի Սլովակյան ազգային թանգարանի հետ[2]։

Սլովակյան ժողովրդական թանգարանի կազմի մեջ մտնող Կրասնա Գուրկա ամրոցում 2012 թվականի մարտի 11-ին հրդեհ է բռնկվել երկու երեխայի՝ գլանակ ծխելու փորձ կատարելու պատճառով[3]։ Կրակի բաժին է դարձել շինության տանիքը, բայց ցուցանմուշների մեծ մասը չի վնասվել։ 2018 թվականին ամրոցի թանգարանային ցուցադրությունը վերաբացվել է[4]։

Մասնագիտացված թանգարաններ և բաժանմունքներ խմբագրել

Անվանումը Անվանումը սլովակերեն Գտնվելու վայրը
Բնագիտական թանգարան Prírodovedné múzeum Բրատիսլավա
Հնագիտական թանգարան Archeologické múzeum Բրատիսլավա
Պատմական թանգարան Historické múzeum Բրատիսլավայի ամրոց
Երաժշտության թանգարան Hudobné múzeum Բրատիսլավայի ամրոց
Ազգագրական թանգարան Etnografické múzeum Մարտին
Անդրեյ Կմետի թանգարան Múzeum Andreja Kmeťa Մարտին
Սլովակյան գյուղի թանգարան Múzeum slovenskej dediny Մարտին
Մարտին Բենկի թանգարան Múzeum Martina Benku Մարտին
Չեխական մշակույթի թանգարան Múzeum kultúry Čechov na Slovensku Մարտին
Գնչուների մշակույթի թանգարան Múzeum kultúry Rómov na Slovensku Մարտին
Կարել Պլիցկայի թանգարան Múzeum Karola Plicku Բլատնիցա (Մարտինի թանգարանների ստորաբաժանում)
Սլովակյան ազգային խորհուրդների թանգարան Múzeum Slovenských národných rád Միյավա
Չերվենի Կամենի թանգարան Múzeum Červený Kameň Չերվենի Կամենի ամրոց
Բետլյարի թանգարան Múzeum Betliar Բետլյար
Բոյնիցեի թանգարան Múzeum Bojnice Բոյնիցեի ամրոց
Սպիշյան թանգարան Spišské múzeum v Levoči Լևոչա
Խաղալիքների թանգարան Múzeum bábkarských kultúr a hračiek Մոդրի Կամենի ամրոց
Հրեական մշակույթի թանգարան Múzeum židovskej kultúry Բրատիսլավա, Տրնավա, Ժիլին, Պրեշով
Հունգարական մշակույթի թանգարան Múzeum kultúry Maďarov na Slovensku Բրատիսլավա
Կարպատյան գերմանացիների մշակույթի թանգարան Múzeum kultúry karpatských Nemcov Բրատիսլավա
Ուկրաինական մշակույթի թանգարան Múzeum ukrajinskej kultúry Սվիդնիկ
Ռուսինյան մշակույթի թանգարան Múzeum rusínskej kultúry Պրեշով
Լյուդովիտ Շտուրի թանգարան Múzeum Ľudovíta Štúra Մոդրա
Խորվաթական մշակույթի թանգարան Múzeum kultúry Chorvátov na Slovensku Բրատիսլավա, Դևինսկա Նովա Վես

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 «Slovak national museum - Museum». City of Bratislava. n.d. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Smoking Slovak children burn down castle». 2012 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Burned Krásna Hôrka Castle should open in 2018». 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակյան ժողովրդական թանգարան» հոդվածին։