Մասնակից:Բամբիշ/Սլավի-Ավիկ հարությունյան
ՍԼԱՎԻ - ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Սլավիկ Մռավի Հարությունյան)
խմբագրելԾնվել է 1965 թ. ապրիլի 19 -ին Լեռնային Ղարաբաղի Չլդրան գյուղում, ԽՍՀՄ:
Հայ բանաստեղծ, տեսաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, կինոսցենարիստ։ Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ կանչ» պարբերականում։
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1982 թ. ավարտել է Չլդրանի միջնակարգ դպրոցը ու նույն թվականին ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (այժմ Արցախի պետական համալսարան), 1983 թ. ուսումը կիսատ է թողել և մեկնել Խորհրդային բանակ, 1983-1985 թթ. ծառայել է Սիբիրում,1985-1988 թթ. շարունակել է ուսումը Ստեփանակերտում, 1988 թ. վերջին կուրսում սկսել է աշխատել ԼՂԻՄ-ի նոր բացված հեռուստատեսությունում։ Տարբեր տարիների եղել է թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, 1988 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ (այժմ ՀԳՄ և Ռուսաստանի ԳՄ անդամ), 1990 թ. միաժամանակ եղել է «Արցախյան շաբաթ» թերթի հիմնադիր-խմբագիրը, 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ ՆԳ «02» ծառայությունում, 1995-1997 թթ. սովորել և ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի կինոսցենարական ֆակուլտետը, 1997-2000 թթ. Մոսկվայի Մշակույթի և պետական արվեստների համալսարանի ասպիրանտուրան: Պաշտպանել է թեկնածուական թեզ («Գրական երկերի էկրանավորումը որպես արվեստների փոխհարաբերությունների յուրահատուկ ձև» թեմայով) և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005-2015 թթ. եղել է «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերը։ 2005-2007 թթ. աշխատանքին համատեղ՝ սովորել է Մոսկվայի Մշակույթի և արվեստների պետական համալսարանի դոկտորանտուրայում, 2007 թ. «Արվեստի նշանագիտական սահմանները» (մշակութաբանական հայեցակետ) թեմայով պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, երեք մենագրության, մասնակցել է մի շարք վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի արտադրության: Բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են տարբեր լեզուներով ինչպես թերթերում, ամսագրերում, այնպես էլ առանձին գրքերով։ Հայերեն է թարգմանել մի շարք իսպանացի ու ռուս բանաստեղծների։ Ապրում է Մոսկվայում և Բարսելոնայում։
ՏԱՐԵԳՐՔԵՐ
«Գարնան մեղեդիներ», Բաքու, 1983 թ.
«Գարնան շողեր», Երևան, 1985 թ.
«Գարնան շողեր», Երևան, 1986 թ.
«Գրական Ղարաբաղ», Երևան, 1988 թ.
«Զրույց մոր հետ» (ռուսերեն), Մոսկվա, 2009 թ.
«Կամուրջ», Թբիլիսի, 2015 թ.
«Կամուրջ», Թբիլիսի, 2016 թ.
«ՈՒբեդայի Միջազգային փառատոնի տարեգիրք» (իսպաներեն), ՈՒբեդա, 2017 թ.
«Միջավայր» (ռուսերեն), Մոսկվա, 2017 թ.
«Սևանից մինչև Ծաղկաձոր» (գերմաներեն-հայերեն), Վիեննա, 2018 թ.
«Լա Ալկազաբրա» (իսպաներեն), Մադրիդ, 2018 թ.
«Արկա-Ֆեստ» (ռուսերեն), Կիև, 2019 թ.
ԳՐՔԵՐ
«ՈՒշացած հեռագրեր», Երևան, 1989 թ.
«Կինոնշանագիտության ներածություն» (ռուսերեն), Մոսկվա, 2007 թ.
«Արվեստի նշանագիտական սահմանները» (ռուսերեն), Մոսկվա, 2008 թ.
«ՈՒշացած հեռագրեր» (իսպաներեն), Բարսելոնա, 2011 թ.
«Երկինք և երկիր», Երևան, 2014 թ.
«Անթռչուն երկինք» (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն), Բարսելոնա, 2015 թ.
«Արվեստի նշանագիտական սահմանները», Երևան, 2017 թ.
«Խաղաղ օրեր» (իսպաներեն, հայերեն), Բարսելոնա, 2019 թ.
«Միայնակ թռչուն» (իտալերեն), Հռոմ, 2019 թ.
ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ
https://www.amazon.com/Telegramas-tard%C3%ADos-Spanish-Slavi-Arutyunyan-ebook/dp/B0073S8B80
https://www.aravot.am/2015/12/26/643432/
http://www.grakantert.am/archives/7550
https://granish.org/kharatyan-about-green-field/
https://ru.scribd.com/doc/313659698/վեմ-մշակույթ