Սլավա Ներսիսյան

անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սլավա Երվանդի Ներսիսյան (նոյեմբերի 11, 1946(1946-11-11), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2006)։

Սլավա Ներսիսյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1946(1946-11-11) (77 տարեկան)
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Սլավա Ներսիսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում[1]։

Կրթություն է ստացել Լենինգրադի անասնաբուժական ինստիտուտում, որն ավարտել է 1971 թվականին։ 1973-1985 թվականներին աշխատել է Դաբաղի համամիութենական գիտահետա զոտական ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղի համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայում, 1990-1998 թվականներին եղել է վարիչ, 1998-1999 թվականներին՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության դաբաղի ու աղիքավիրուսային վարակների ուսումնասիրման, 1999 թվականից վիրուսաբանության բաժինների վարիչ։

Սլավա Ներսիսյանը 2007 թվականին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնի տնօրեն։

Նրա աշխատանքները վերաբերում են ընտանի կենդանիների դաբաղի և հատուկ վտանգավոր հիվանդությունների առաջացման, կանխման և քուժման եղանակներին։ Նա պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, իսկ 1984 թվականին արժանացել է «Պատվո նշան» շքանշանի։

Սլավա Ներսիսյանը մահացել է 2007 թվականին[2]։

Աղբյուրներ խմբագրել

  • Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.2, Ճաղարյան-Ֆրիկ, 2007։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։