Սլակ Կակոսյան (1936 հունվարի 25 Երևան - 2005 օգոստոսի 24), Արորդիների Ուխտ շարժման առաջնորդ, որոնց կողմից ճանաչվել է որպես քրմապետ[1][2]։

Սլակ Կակոսյան
Ծնվել էհունվարի 25, 1936(1936-01-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 24, 2005(2005-08-24) (69 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունաստվածաբան և քահանա
Քրմապետ Սլակ Կակոսյանի կիսանդրին, քանդակագործ՝ Կորյուն Գևորգյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1936 թվականին Երևանում, մտավորականի ընտանիքում։ Նախնիները սերում են Տարոն գավառի Սլկունյաց նախարարական տնից։ 1961 թվականին ստեղծել է «Մեսրոպ Մաշտոց» ուսանողական կազմակերպությունը, որի նպատակն էր պահպանել հայերենի անաղարտությունը։ 1964 թվականին յոթ հայրենասերների գործով խորհրդային իշխանությունները աքսորել են նրան Սիբիր[3]։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Քաղսի գյուղում, հետո՝ դասախոս Երևանի տարբեր բուհերում։

1979 թվականին ԽՍՀՄ իշխանության կողմից խորհրդային վարք ու բարքին չենթարկվելու համար վտարվում է երկրից և բնակվում է ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ում ուսումնասիրում է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը և ընդունում է ցեղակրոնության գաղափարախոսությունը, որի հավատքային կողմի զարգացմանն էլ նվիրում է իր հետագա գործունեությունը։

Սփյուռքում Կակոսյանը ծանոթանում է Նժդեհի մյուս հետևորդներին, որոնք նրանք կնքում են որպես Արորդի (Ցեղամարդ) և օծում որպես հայոց քրմապետ։

1988 թվականին վերադառնում է Հայաստան։ 1990 թվականին հիմնում է Արորդիների Ուխտը` նոր հայ հեթանոսների համայնքը, որը նույն թվականին էլ պետական գրանցում է ստանում։

Կակոսյանի գլխավոր աշխատությունն է այսպես կոչված Ուխտագիրքը (Արորդիների սուրբ գիրքը)[4]։

Վախճանվում է 2005 թվականի օգոստոսի 24-ին։

Աշխատություններ խմբագրել

  • «Ուխտագիրք»
  • «Արարատյան Դիցաբանություն»
  • «Հայոց լեզվի խորհրդարան»
  • «Բնախոսություն» և այլն

Ծանոթագրություններ խմբագրել