Սիրվե փարոս (էստ․՝ Sõrve tuletorn), Էստոնիայի հնագույն փարոսներից մեկը։ Փարոսը 1646 թվականին կառուցել է դարբին Էբերտ-Դելինգսհաուզենը։ Ներկայիս շինությունը կառուցվել է 1960 թվականին։

Սիրվե փարոս
Տեսակփարոս
Վարչական միավորՍաարեմա
Գտնվում է ափինՌիգայի ծոց և Բալթիկ ծով
Երկիր Էստոնիա
Կառուցվել է1646
Սկսել է աշխատել1960
Բարձրություն52 մետր
Լույսի բարձրություն53 մետր
Լույսի հեռավորություն27 780 մետր
Լույսի առանձնահատկությունFl W 15s
ARLHSEST013
Քարտեզ
Քարտեզ
 Sõrve lighthouse Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Փարոսը նախապես կառուցված էր փայտից և գտնվում էր ծովի մակարդակից 34, 7մ բարձրության վրա[1]։ Տեղի սխալ ընտրության պատճառով փարոսը կարող էր խորտակվել, այդ պատճառով էլ այն քանդվեց ու տեղափոխվեց ավելի անվտանգ տեղ։

1807 թ. փայտե շինությունը փոխարինեցին քարով, իսկ փարոսի բարձրությունն ավելացրին մինչև 35 մ։

1850 թ. փարոսի բարձրությունը դարձվեց 36, 5 մ, իսկ փարոսի կողքին պասարկող անձնակազմի համար կառուցվեցին փայտե տնակներ։

1918 թ. պատերազմական գործողությունների ընթացքում փարոսը որոշակի ավերածությունների ենթարկվեց, սակայն շուտով ամբողջովին վերականգնվեց[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փարոսը վնասվեց ու վերակառուցվեց միայն 1949 թ.։

1960 թ. քարե շինությունը փոխարինվեց երկաթբետոնե կառույցով, ինչի արդյունքում փարոսի բարձրությունը (ծովի մակարդակից) հասավ 48 մ-ի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԽՍՀՄ. Սիրվե փարոս». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Սիրվե փարոս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.