Մարիս Անդերսոնս
Մարիս ԱՆդերսոնս (լատիշ․՝ Māris Andersons, սեպտեմբերի 19, 1963, Աուցե, Լատվիա), խորհրդային և լատվիական դերասան։
Մարիս Անդերսոնս լատիշ․՝ Māris Andersons | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Աուցե, Լատվիա |
Կրթություն | Լատվիայի մշակույթի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | New Riga Theatre? |
Կենսագրություն
խմբագրելՄարիս Անդերսոսնսը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 19-ին, Լատվիայի հարավարևմտյան մասում գտնվող Աուցե փոքրիկ քաղաքում, բանվորի և ուսուցչուհու ընտանիքում։
Ավարտել է Աուցեի միջնակարգ դպրոցը (1981) և Յազեպ Վիտոլի անվան լատվիական պետական կոնսերվատորիայի արվեստի ու մշակույթի ֆակուլտետը։
Որպես դերասան աշխատել է Լատվիական ԽՍՀ-ի երիտասարդ հանդիսատեսի պետական թատրոնում (1985-1992), Նոր Ռիգայի թատրոնում (1992—1996), հրավիրվել է Դայլեսի թատրոն, Վալմիերական դրամատիկական թատրոն, Երիտասարդական թատրոնում ներկայացումներին մասնակցելու։ Փորձել է աշխատել, որպես զբոսավար և բորսային բրոքեր[1]։
Նկարահանվել է ռեժիսոր Վարիս Բրասլայի «Սիրո մասին չենք խոսի» ֆիմի (1988) գլխավոր դերերից մեկում։
Ստեղծագործություն
խմբագրելԹատրոնի դերեր
խմբագրելԼատվիական ԽՍՀ-ի երիտասարդ հանդիսատեսի պետական թատրոն
խմբագրել- 1985 — «Վախ և հուսախափություն Երրորդ կայսրությունում» - Բերտոլդ Բրեհտ − տարբեր դերեր
- 1986 — «Իր ափսեի մեջ» — Պաուլ Պուտինիշ − Մարեկ
- 1986 — «Ձյունածածկ լեռներ» − Գունարս Պրիեդե — թոռ
- 1988 — «Սնկերի հոտը» Գունարս Պրիեդե — Սիմանիս
- 1988 — «Կենդանի ջուր» − Մարա Զալիտե — աշակերտ
- 1991 — «Սպիտակ կարապ» Ավգուստ Ստրինդբերգ −արքայազն
- 1991 — «Սիլմաչիների նավահանգստի մարդկանց օրերը» − Ռուդոլֆ Բլաումանիսա — Իոսկա
- 1991 — «Անճոռնի ճուտիկը» − Ադոլֆ Շապիրո, Հանս Անդերսենի հեքիաթի հիման վրա — Վայրի բադ
- 1991 — «Ռեգեդի Էննի լաթից տիկնիկը» Ուիլյամ Գիբսոն — Էնդի
Նոր Ռիժական թատրոն
խմբագրել- 1993 — «Matīss — kausu bajārs» — ըստ դրամատիկական Ալեքսանդր Չակսի պոեմի — Մռայլ պարոն
- 1994 — «Խաղի վերջը» — Սամուել Բեկկետ — Կլով
- 1996 — «Ոչ մի սեփական խոսք» — Պետերիս Պետերսոնս — Օկսմանս
- 1997 — «Լիվոնական երազներ» — Էդվին Շնորե և Յուրիս Ռիյնիեկս — Ինժեներ
Ֆիլմագրություն
խմբագրել- 1987 — Հանգամանքների զուգադիպում
- 1988 — Սիրո մասին չենք խոսի — Ինդուլիս
- 1991 — Ընկճախտ — «Չուրակա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարիս Անդերսոնսի լուսանակրը պրոֆեսիոսնալ դերասանական կայքում(չաշխատող հղում) (լատիշերեն)