Սիրո կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սիրո կամուրջ», հայկական մյուզիքլ երիտասարդների մասին։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Երկիր | Հայաստան |
---|---|
Թվական | 2013 |
Պրեմիերա | դեկտեմբերի 4, 2013 |
Լեզու | հայերեն |
Պրոդյուսեր | Ռուբեն Ջաղինյան, Կարեն Ղազարյան, Արմեն Համբարձումյան |
Սցենարի հեղինակ | Վահրամ Սահակյան, Հակոբ Ռուբինյան |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=vUg1qvhr2Ow |
Բովանդակությունը
խմբագրելՄյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է. նա ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում և ըմբոշխնել իր սիրո բերկրանքը։ Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություներին և թևաթափ լինում… Մտորումների խաչմերուկում նա ծանոթանում է թափառական մի աշուղի հետ, ում բոլորը վարպետ են կոչում։ Նա նկատում է, որ թեև հերոսը երաժիշտ է, սակայն չի ընմբռնում երաժշտության ոգին… Հենց նա էլ հերոսին քաջալերում է շարունակել պայքարել՝ իր սիրո ու հաղթանակի համար։ Վարպետը նրան աշուղական երաժշտության հետ է ծանոթացնում, ինչի շնորհիվ հերոսը նորովի է նայում իր արվեստին, և մրցույթին մասնակցում է ոչ թե կիթառով, այլ քյամանչայով։
Այլ տեղեկություններ
խմբագրել«Սիրո կամուրջ» մյուզիքլը նվիրվում է աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300- ամյակին։ Մյուզիքլում հնչում է Սայաթ-Նովայի ժամանակակից գործիքավորմամբ ստեղծագործություններից մեկը։
Գործող անձնինք
խմբագրել
Երաժիշտներխմբագրել
Պարողներխմբագրել
Հեղինակներխմբագրել
Մրցանակներխմբագրել2014 թվականին «Սիրո Կամուրջ» մյուզիքլը հաղթող է ճանաչվել և մրցանակի արժանացել Luxury ամսագրի «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության «Լավագույն մյուզիքլ» անվանակարգում։ Արտաքին հղումներխմբագրել |