Սիրուն Զարդարյան

հայ դերասան

Սիրուն Զարդարյան (1896, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, 1982, Լոս Անջելես), հայ դերասան։

Սիրուն Զարդարյան
Ծնվել է1896
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1982.03.28
Մահվան վայրԼոս Անջելես
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ընտանիքով տեղափոխվել Բուլղարիա, շարունակել ուսումը։ Երիտասարդ հասակից խանդավառվել է բեմական արվեստով, մասնակցել տարբեր թատերախմբերի ներկայացումնների։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եկել է Կովկաս, այնտեղից մեկնել Նոր Նախիջևան, որտեղ 1916 թ. դերասան Ստ.Խաչատրյանի հետ կազմել է Պոլսահայ թատերախումբը, տվել է մի քանի ներկայացում։ 1917 թ. խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական խմբում։ 1920 թ. մեկնել է Պոլիս, այնտեղից՝ Ռումինիա, ունեցել է թատերական բեղմնավոր գործունեություն, կազմակերպել հարյուրից ավել ներկայացումներ։ Կոստանցայում ստեղծել է դրամատիկ մի թատերախումբ։ Որպես ռեժիսոր աշխատել է նաև թատրոններում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 321.