Սիրանուշ Աթոյան
Սիրանուշ Յակովի Աթոյան (նոյեմբերի 17, 1904, Ախալցխա - 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Սիրանուշ Աթոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1904 |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | 1985 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1931) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Քանաքեռի ջրաէլեկտրակայան |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Սիրանուշ Աթոյանը ծնվել է Ախալցխայում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1932 թվականից եղել է ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ, 1952-1971 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ[1]։
Սիրանուշ Աթոյանի նախագծերով կառուցվել են՝
- Ձորագեսի և Քանաքեռի ՀԷԿ-ի բնակելի շենքերը
- Երևանում Ձորագեսի ռազմական պահակազորի տներ
- Ձորագես-Քանաքեռ ՀԷԿ վարչության շենքը
- Քանաքեռի ՀԷԿ-ի ակումբը
- Շաքարի բաշխման ու վաճառքի պահեստները
- «Пищевик» ընկերության մարզադաշտը Երևանում
- Արզնիի հանքային ջրերի գործարանի մանկապարտեզի շենքը
- Արզնիի հանքային ջրերի գործարանի վերանորոգման արտադրամասը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Атоян Сирануш Яковлевна(չաշխատող հղում)