Սիրահարները Վալդարոյից կամ Սիրահարները Մանտուայից (իտալ.՝ Amanti di Valdaro կամ Amanti di Montova), երիտասարդ տղայի և աղջկա կմախքներ են, հայտնաբերվել են Սան Ջորջոյի մոտ գտնվող Նոր քարի դարի դամբարանում՝ Իտալիայի Մանտուա քաղաքից ոչ հեռու։ Տարիքը 6000 տարուց ոչ պակաս է[1]։ Պեղումները կատարել է հնէաբան Ելենա Մարիա Մենոտտին 2007 թվականին[2][3][4]։

Սիրահարները Վալդարոյից

Հետազոտությունը պարզել է, որ երիտասարդները մահվան պահին 18-20 տարեկան են եղել։ Նրանց հասակը մոտավորապես 1,57 մետր է եղել։

Հնէաբաններին հետաքրքրել է կմախքների դիրքը։ Նրանք պառկած են եղել իրար շատ մոտ, դեմքերով իրար հպված, իսկ ձեռքերն ու ոտքերը իրար փաթաթված։ Դիրքը նմանեցրել են սիրահարների գրկախառնության։

Գիտնականները ուսումնասիրելով կմախքները, եկել են եզրակացության, որ դիակներին այդ դիրքն են տվել մահից հետո։ Ուսումնասիրությունը պարզել է, որ երիտասարդները մահացել են բնական մահով՝ բռնության նշաններ չեն հայտնաբերվել։

Հայտնաբերումից յոթ տարի անց՝ 2014 թվականի ապրիլի 11-ին «Սիրահարները» ապակե սարկոֆագով դրվել են ցուցադրության Մանտուայի դքսի պալատում գտնվող Ազգային հնէաբանական թանգարանում[5][6]։ «Սիրահարները Մանտուայից» կազմակերպության նախագահ Սիլվիա Բանյոլին պայքարում է առանձին ցուցադրություն ունենալու համար[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. La Stampa / Worldcrunch (2011 թ․ սեպտեմբերի 13). «6,000 Years Later, the 'Lovers of Valdaro' Need a New Home». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  2. Phil Stewart (2007 թ․ փետրվարի 12). «Scientists to save 5,000-year-old embrace». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Prehistoric skeletons found locked in eternal embrace». www.stonepages.com. 2007 թ․ փետրվարի 11. Վերցված է 2007 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Locked in an eternal embrace». Daily Mail. 2007 թ․ փետրվարի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  5. «6,000-Year-Old Lovers Make Debut In Italy». 2011 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Любовники из Вальдаро — 6 тысяч лет вместе». europe-today.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «Locked in Eternal Embrace – The Lovers of Valdaro». 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.