Սիվյակովի առանձնատուն (Կոնստանտինովսկ)

Սիվյակովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Сивякова), եռահարկ շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում։ Կառուցվել է 1906 թվականին։ Շենքում գործում է մանկական արվեստի դպրոց։ Ըստ Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ շենքը ճարտարապետական հուշարձան է։

Սիվյակովի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿոնստանտինովսկ
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1906
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Սիվյակովի առանձնատունը

Հասցեն՝ 347250, Ռոստովի մարզ, ք. Կոնստանտինովսկ, Լենինի փողոց, տուն 8։

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքի Լենինի, 8 հասցեում գտնվում է անսովոր եռահարկ աղյուսե շենք։ Վաճառական Նիկոլայ Իվանովիչ Սիվյակովը իր միջոցներով Դոն գետի բարձր ափին կառուցել է մոդեռն ոճի առանձնատուն կեղծգոթական ոճի տարրերով։ Շենքը կառուցվել է 1906 թվականին։

Վաճառական Ի. Սիվյակովը Կոնստանտինովսկայա ստանիցայի հարգված մարդկանցից մեկն էր։ Նա վաճառել է կտորեղեն, Նիկոլաևսկայա և Կոնստանտինովսկայա ստանիցաներում նրան են պատկանել առեւտրային կրպակներ։ Շենքը կառուցվել է դեպի գետը թեքված վայրում, ինչի պատճառով նրա աջ մասն ուներ կիսանկուղներ, իսկ ձախ կողմի բակը գտնվում էր առաջին հարկի կեսի մակարդակով։ Շենքի պատուհանները եղել են տարբեր չափի և ձևի՝ կիսաշրջանաձև, ուղղանկյունաձև, նեղ, լայն, ցածր և բարձր։ Շքամուտքը փողոցից աստիճաններով վարել է դեպի երկրորդ հարկ, որտեղ կահավորված են եղել բիլիարդի սենյակը, աշխատասենյակները, հյուրասենյակը, երկար պատշգամբը։ Երրորդ հարկում եղել են ննջասենյակները և լողասենյակը։ Հետնամուտքը տան հակառակ կողմից վարել է դեպի առաջին հարկ։ Այնտեղ եղել են օժանդակ սենյակները, խոհանոցը, ապրել են սպասավորները։

1914 թվականին Սիվյակովը փարիզյան ցուցահանդեսից բերել է մի ավտոմեքենա, որը դարձել է առաջինը երկրամասի ստանիցաներում։ Իր տանը մեքենայի համար նա ավտոտնակ է կահավորել։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է, 1960-ական թվականներից մինչ օրս այդ շենքում գործում է մանկական արվեստի դպրոց։ Համաձայն Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ վաճառական Սիվյակովի առանձնատունը տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան է։

Նկարագրություն խմբագրել

Վաճառական Նիկոլայ Իվանովիչ Սիվյակովի եռահարկ աղյուսե առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով, ունի անհամաչափ կառուցվածք, երկլանջ տանիք, ձախ կողմում ՝միջանցիկ մուտք դեպի բակ, կիսանկուղային տարածքներ։ Շքամուտքն արված է ճակատի կողմից և երկրորդ հարկի վերևում ունի շվաքարան։ Շենքում բացակայում են կողային պատուհանները։

Շենքի շինարարության ժամանակ աղյուսը շարելիս կիրառվել են կրաքարային լուծույթ, ավազ, կավ և հավկիթ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.

Արտաքին հղումներ խմբագրել