Ձու (սննդամթերք)
Ձու, սեռական խոշոր բջիջ, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների և ձկների իգական ներկայացուցիչները։ Հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք[1]։
շակշուկա, Գադո-գադո, Կուինդիմ, Ձվածեղ և օմլետ | |
---|---|
Տեսակ | սննդային բաղադրամաս, Ուրվապատկեր, ingredient? և animal-based food? |
Ենթատեսակ | սննդամթերք և սննդային բաղադրամաս |
Հիմնական | ձու |
![]() |


1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև
Առավել լայն սպառում ունեն թռչունների ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։
Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։
Եվրոպական թռչունների ցեղերի մեծամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի՝ դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ[2]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ձու. Օգտակար խորհուրդներ(չաշխատող հղում)