Սիսոյ Բորոդին (ռուս.՝ Сысо́й Капито́нович Бороди́н, հուլիսի 6, 1883(1883-07-06) կամ հուլիսի 18, 1883(1883-07-18), Նիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1961(1961-02-20), Փարիզ), ռուսական բանակի և Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոմիտեի գեներալ-մայոր։

Սիսոյ Բորոդին
հուլիսի 6, 1883(1883-07-06) կամ հուլիսի 18, 1883(1883-07-18) - փետրվարի 20, 1961(1961-02-20) (77 տարեկան)
ԾննդավայրՆիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՍեն-Սեն-Դենի
Կոչումգեներալ-մայոր և գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունCossack school Novotcherkassk?

Կենսագրություն խմբագրել

Սիսոյ Բորոդինը ծնվել է 1883 թվականին Նիժնե Կուրմոյարսկի ստանիցայում։ 1904 թվականին ավարտել է Նովոչերկասսկի կազակական ուսումնարանը, այնուհետև ծառայել է 6-րդ և 14-րդ Դոնի կազակական գնդերում։ 1913 թվականին ավարտել է Նիկոլաևի ռազմական ակադեմիան։

Ռազմական ծառայություն խմբագրել

Բորոդինն Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Դոնի 1-ին կազակական դիվիզիայի կազմում։ 1914 թվականի մարտին ստացել է կապիտանի, 1916 թվականի օգոստոսի 15-ին փոխգնդապետի կոչումներ։ 1916 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվում է 14-րդ բանակային կորպուսի շտաբի հանձնարարությունների շտաբ-սպա, որտեղ փոխադրվել էր 1915 թվականի հոկտեմբերին։ 1917 թվականի նոյեմբերի 25-ին Բորոդինը Թուրքեստանյան հրաձգային դիվիզիայի շտաբի պետն էր, բայց մինչև տարեվերջ տեղափոխվում է Դոնի Նիժնե-Կուրմոյարսկի ստանիցա, որտեղ էլ ղեկավարում է ստանիցայի գունդը, որի հետ էլ 1918 թվականի գարնանը մասնակցում է Ընդհանուրդոնյան խռովությանը, ղեկավարում է Վերին- Կուրմոյարսկի, Ներքին- Կուրմոյարսկի, Նագավսկի, Եսաուլովսկի և Պոտեմկինսկի ստանիցաները։ Նույն գարնանը գնդապետի կոչումով նշանակվում է Կ. Կ. Մամոնտովի ջոկատի շտաբի պետ։ Դոնի ազատագրումից հետո ընտրվում է Զորական Շրջանի անդամ, որտեղ դառնում է Ռազմական հանձնաժողովի նախագահ։ Դրա հետ միաժամանակ Դոնի 8-րդ կորպուսում կատարում էր շտաբի պետի պարտականությունները։ 1919 թվականի փետրվարին, ստանալով գեներալ-մայորի կոչում դառնում է Դոնի Զորական շտաբի պետը և 1920 թվականի մարտին, նահանջի ժամանակ, Նովոռոսիյսկից մեկնում է Ղրիմ։ Վրանգելի Ռուսական բանակի Դոնի 3-րդ դիվիզիայի շտաբի պետն է[1]։

Էմիգրացիա խմբագրել

1920 թվականի նոյեմբերին ռուսական զորքերը էվակուացվում են Ղրիմից և Բորոդինը ընկնում է Լեմնոս կղզի (Հունաստան)։ Այնուհետև նա մեկնում է Բուլղարիա, աշխատում է տաքսու վարորդ, 20-ականների սկզբին Սոֆիայում կատարում է Դոնի, Գեորգիևյան, Գունդերովսկու գնդի հրամանատարի պարտականությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալ-մայոր Ա. Վ. Տուրկուլայի կորպուսի Դոնի առանձնակի կազակական գնդի հրամանատարն էր։ Այդ կորպուսը մտնում էր Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության Կոմիտեի Զինված Ուժերի կազմի մեջ, որը սկսել էր ձևավորվել 1944 թվականին Զալցբուրգի շրջանում (Ավստրիա) Վերմախտի և ԷսԷս-ի կազմի ռուսական ստորաբաժանումների անձնակազմից, որի ընդհանուր թվաքանակը 5200 մարդ էր[2].: Գերի է ընկել անգլո-ամերիկյան դաշնակիցների մոտ, բայց խուսափում է ԽՍՀՄ-ին բռնի արտահանձնումից։ 1948 թվականին ընտրվում է СВОД-ի Ռազմական Խորհրդի անդամ[2]։ 1953 թվականին հանդես է գալիս որպես Արտասահմանում Դոնի ատամանի թեկնածու, բայց հանում է իր թեկնածությունը հօգուտ գեներալ Պ. Կ. Պիսարևի։ Կյանքի վերջին տարիներն անցկացնում է Գանում (Փարիզի արվարձան), որտեղ մահանում է 1961 թվականի փետրվարի 20-ին։ Թաղված է տեղի գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Бородин Сысой Капитонович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Александров, Кирилл Михайлович Офицерский корпус армии генерал-лейтенанта Власов, Андрей Андреевич| 1944—1945 гг.: Русско-Балтийский информационный центр БЛИЦ, 2001. — 360 с. ISBN 5-86789-045-7
  3. Ленивов А. К. Под казачьим знаменем в 1943-45 гг. — Мюнхен, 1970.

Արտաքին հղումներ խմբագրել