Սիսիանի հարթավայր, կամ Սիսիանի գոգահովիտ, հարթավայր Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1600 մետր բացարձակ բարձրության վրա։

Սիսիանի հարթավայր
Սիսիան քաղաքը
ԵրկիրՀՀ Հայաստան
ԲԾՄ1600
Մակերես4,5 կմ²
ԼեռնաշղթաԶանգեզուր
Հոսող հոսքերՈրոտան

Աշխարհագրություն խմբագրել

Հարթավայրում է գտնվում Սիսիան քաղաքը, որտեղով անցնում է Որոտան գետը։ Հարթավայրից արևմուտք գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթան, իսկ արևելքից՝ Կյուպրասարի։ 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում Տոլորսի ջրամբարը։ Հարթավայրի տարածքը 4,5 կմ²[1][2]։

Կլիմա խմբագրել

Հարթավայրում կլիման բարեխառն ցամաքային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը 6,6 °C, նվազագույն ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -37 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 365 մմ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wikimapia - Let's describe the whole world!
  2. Sedo Domain Parking - Sedo GmbH(չաշխատող հղում)
  3. «This website is currently unavailable» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.