Սիոնի դարպաս (եբրայերեն՝ שַׁעַר צִיּוֹן‎, արաբ․՝ باب النبي داود‎‎, «Դավթի դարպաս»[1]), Հին Երուսաղեմի ութ դարպասներից մեկը, որը նաև մուտք է հանդիսանում դեպի հայկական թաղամաս։

Սիոնի դարպաս
եբրայերեն՝ שַׁעַר צִיּוֹן
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Հին Երուսաղեմի քարտեզ

Սիոնի դարպասը Երուսաղեմի ամրոցի հինգ հիմնական դարպասներից մեկն է, որոնք պահպանվել են խաչակիրների թագավորության ժամանակների քարտեզի վրա՝ Ոսկե, Դավթի, Սուրբ Ստեփանոսի դարպասների և Հոսափատ հովտի դարպասների հետ միասին[2]։ Այնուհետև քաղաքն ամրացվեց այուբիդ կառավարիչ Ալ-Մալիք ալ-Մաթամի կողմից, որը, մասնավորապես, կառուցեց դիտակետ քաղաքի պարիսպների վրա՝ ժամանակակից Սիոնի դարպասից մոտ 100 մ դեպի արևելք։ Սակայն 1219 թվականին Ալ-Մալիք ալ-Մաթամն ինքը հրամայեց ոչնչացնել քաղաքի բոլոր ամրությունները[3]։

Սիոնի դարպասը, որը պահպանվել է մինչ օրս, Երուսաղեմի քաղաքաի պարիսպային համալիրի մի մասն է, որն ավարտվել է 1540 թվականին Սուլեյման I-ի կողմից։ Այս դարպասները գտնվում են պարիսպների հարավ-արևմտյան մասում և, արդարացնելով իրենց անունը, հրեական և հայկական թաղամասերը կապում են Սիոն լեռան հետ[4]։ Դարպասի պատերի միջև նեղ անցումը, որը կատարում է 90 աստիճանի շրջադարձ, բնորոշ է այս ժամանակաշրջանի բազմաթիվ ամրոցների դարպասներին, և նախատեսված է հարձակման ժամանակ հարձակվող զորքերի մեծ զանգվածի ճակատային ճեղքումը կանխելու համար։ Դարպասի շուրջը պատը կառուցված է կրաքարի մեծ բլոկներից, դարպասի վերևում ճաղաշար է։ Դարպասի ճարտարապետական դեկորացիաները թե՛ ներսից, թե՛ դրսից նվազագույն են։ Ներսից քարե խոյակները, որոնց վրա հենված է գրկանը, զարդարված են փորագրված միանման գծերով, գրկանի վերևում արաբական մակագրությամբ փոքրիկ դեկորատիվ կամար կա։ Դրսում հասարակ քարե խոյակներով և գրկանով դարպասի բացվածքը շրջանակված է սրածայր կամարով, որի գագաթի և գրկանի միջև կա տիմպան (քանդակազարդ ճակատամաս)։ Տիմպանի ներսում նույնպես արաբերեն արձանագրություն է փորագրված՝ նշելով կառուցման տարեթիվը (Քրիստոնեական ժամանակագրության 1540) և շինարարի անունը (Սուլեյման I)[5]։

1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Սիոնի դարպասը կռիվների թատերաբեմ է եղել։ 1948 թվականի հունիսի 6-ին իսրայելական ուժերը երեք ժամ տեւողությամբ հարձակում են սկսել Սիոնի դարպասի վրա՝ փորձելով ճեղքել հրեական թաղամասի շրջափակումը, սակայն ստիպեն ված եղել նահանջել։ Դարպասի շրջակայքում գտնվող բազմաթիվ որմնաքարերի վրա դեռևս կան փամփուշտների և բեկորների հետքեր[4]։

 
Հուշատախտակ, Սիոնի դարպաս

1967 թվականին, երբ Վեցօրյա պատերազմի արդյունքում Երուսաղեմի Հին քաղաքը հայտնվեց Իսրայելի վերահսկողության տակ, Իսրայելի հնությունների վարչությունը ձեռնարկեց Սիոնի դարպասի վերականգնումը, հիմնականում ամրացնելով այն և փոխարինելով քանդված մասերը, հիմնականում՝ դարպասների կամարների քարերը, որոնք մարտերի ժամանակ խիստ վնասվել էին[3]։ Նույն թվականին դարպասի բացվածքի պատաշարին կցվեց հուշատախտակ՝ նվիրված Պալմախի ուժերի կողմից դարպասը գրոհելուն։ 1948 թվականին հետագայում պարզվել է, որ այս տախտակը վնասակար է պատի քարե շարվածքին, հանվել է պատից և տեղադրվել որպես առանձին կանգնած իր։ 2008-2009 թվականներին Այս փոփոխությունը Իսրայելի հնությունների վարչության կողմից ձեռնարկված Սիոնի դարպասի նոր վերականգնման մի մասն էր՝ որպես Հին քաղաքի պատերի պահպանման ծրագրի մաս[6]։ Այս վերականգնման ընթացքում դարպասի արտաքին մասում միտումնավոր պահպանվել են 1948 թվականի մարտերի հետքերը, ինչը պատճառ է դարձել պատմական հուշարձանի գաղափարախոսության վերաբերյալ մեղադրանքների[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johannes Pahlitzsch; Lorenz Korn Governing the Holy City: the interaction of social groups in Jerusalem between the Fatimid and the Ottoman period. — Reichert, 2004. — С. 122. — ISBN 978-3-89500-404-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  2. Rubin, Rehav. Ancient Maps of Jerusalem // Bible Review - Washington. — 1993. — Vol. 9. — P. 34.
  3. 3,0 3,1 «The Conservation of Jerusalem's City Walls: The Mount Zion Section». Israel Antiquities Authority. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «The Zion Gate, 1540». Center for Online Judaic Studies. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 Guerin, Anne-Marie. Preserving the Zion Gate: The Role of Conservation in the Middle East // Jerusalem Art History Journal. — 2014. — Vol. 1. — P. 272—296.
  6. «The Conservation of Jerusalem's City Walls: Conservation of the Mount Zion Section». Israel Antiquities Authority. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիոնի դարպաս» հոդվածին։