Իրիս Սիոմարա Կաստրո Սարմիենտո դե Սելայա (իսպ.՝ Iris Xiomara Castro Sarmiento de Zelaya, սեպտեմբերի 30, 1959(1959-09-30), Տեգուսիգալպա, Հոնդուրաս), Հոնդուրասի քաղաքական գործիչ։ Հոնդուրասի նախագահը 2022 թվականի հունվարի 27-ից[3]։

Սիոմարա Կաստրո
իսպ.՝ Xiomara Castro
 
Կուսակցություն՝ Liberty and Refoundation? և Liberal Party of Honduras?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և woman manager
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1959(1959-09-30) (64 տարեկան)
Ծննդավայր Տեգուսիգալպա, Հոնդուրաս
Քաղաքացիություն  Հոնդուրաս
Ի ծնե անուն Iris Xiomara Castro Sarmiento
Ամուսին Manuel Zelaya?[1]
Զավակներ Xiomara Zelaya? և Héctor Zelaya Castro?[2]

Պաշտոնանկ արված նախկին նախագահ Մանուել Սելայայի կինը՝ Կաստրոն, 2009 թվականին Հոնդուրասում պետական հեղաշրջմանը դիմադրության շարժման առաջնորդն էր։ Նա 2013 և 2017 թվականների նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու էր, որտեղ ներկայացնում էր «Ազատության և վերակառուցման» կուսակցությունը։ Հաղթել է 2021 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում[4][5]։

Կենսագրություն խմբագրել

Սամարան հինգ երեխաներից երկրորդն է, ավարտել է Տեգուսիգալպայի տարրական և ավագ դպրոցը, Սան Խոսե դել Կարմենի ինստիտուտը և Մարիա Աուկիլիադորա ինստիտուտը՝ ստանալով բիզնեսի կառավարման աստիճան[6]։

1976 թվականի հունվարին Սամարան ամուսնացել է Մանուել Սելայայի հետ։ Հարսանիքից անմիջապես հետո նրանք տուն գնեցին Օլանչոյի Կատակամաս քաղաքում։

Սիոմարա Կաստրոն ակտիվ մասնակցություն է ունեցել «Կատակամաս Ռոտարի ակումբի անդամների ամուսինների ասոցիացիա» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև խմբի շրջանակներում մշակված գործողություններին, որոնք նախատեսված են Օլանչոյի դեպարտամենտի կարիքավոր երեխաներին խնամելու համար։ Կաստրոն մասնակցել է նաև «Centro de Cuidado Diurno para Niños en Catacamas»-ի (Երեխաների խնամքի ամենօրյա կենտրոն Կատակամասում) ստեղծմանը և այս աշխատանքի շրջանակներում օգնություն է առաջարկել միայնակ ընտանիքների և աշխատատեղերի ստեղծման կարևոր նախագծերի համար։

Քաղաքական կարիերա խմբագրել

Կատակամասում Կաստրոն կազմակերպեց Հոնդուրասի Լիբերալ կուսակցության կանանց ճյուղը և 2005 թվականի փետրվարին կայացած ներկուսակցական ընտրություններում իր ամուսնուն սատարելու արշավ անցկացրեց

Որպես Հոնդուրասի առաջին տիկին, Կաստրոն ղեկավարում էր սոցիալական զարգացման ծրագրերը, աշխատում էր ՄԱԿ-ի հետ կոալիցիայում այլ առաջին տիկնանց հետ՝ լուծելու ՄԻԱՎ-ով վարակված կանանց առջև ծառացած խնդիրները[7]։

2009 թվականի հունիսի 28-ի հեղաշրջումից և նրա ամուսնու տապալումից հետո Կաստրոն ղեկավարեց հեղաշրջման դիմադրության շարժումը՝ բազմիցս հազարավոր կողմնակիցներ հավաքելով Հոնդուրասի փողոցներում՝ պահանջելով Սելայայի վերադարձը[8]։ Այս շարժումը հայտնի դարձավ որպես ժողովրդական դիմադրության ազգային ճակատ (FNRP) և հիմք հանդիսացավ Ազատության և վերակառուցման քաղաքական կուսակցության համար[8]։ Կաստրոն միացավ իր ամուսնուն Բրազիլիայի դեսպանատանը, որտեղ նա ապաստան գտավ Հոնդուրաս վերադառնալուց հետո՝ նոր ռեժիմի հետ բանակցելու համար[7]։

Մասնակցություն 2013, 2017 և 2021 թվականների նախագահական ընտրություններին խմբագրել

2012 թվականի հուլիսի 1-ից Կաստրոն պաշտոնապես սկսել է իր նախագահական քարոզարշավը Սանտա Բարբարայի դեպարտամենտում միջոցառումներով[6]։ Այնուհետև նա հաղթեց իր կուսակցության նախնական ընտրություններում 2012 թվականի նոյեմբերի 18-ին[9], իսկ 2013 թվականի հունիսի 16-ին պաշտոնապես ընտրվեց Ազատության և վերակառուցման կուսակցության կողմից որպես թեկնածու 2013 թվականի նախագահական ընտրություններում[8]։ Կաստրոն վճռականորեն դեմ է նեոլիբերալիզմին, հասարակության ռազմականացմանը և Հոնդուրասի երկկուսակցական համակարգին, նա խոստացել է գումարել Ազգային հիմնադիր ժողով՝ Սահմանադրությունը վերաշարադրելու համար[8]։

Ընտրությունների նախաշեմին Կաստրոն թեկնածուների շրջանում հարցումների առաջատարն է եղել մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[7][8][10]։ Այնուամենայնիվ, վերջնական հարցման արդյունքում, որն անցկացվել է ընտրությունների նախօրեին, Կաստրոյի վարկանիշն ընկել է մինչև երկրորդ տեղ՝ գործող նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսից հետո, որը ներկայացնում էր Հոնդուրասի ազգային կուսակցությունը[11][12]։ Կաստրոն և Հերնանդեսը լայնորեն դիտվում էին որպես ընտրությունների երկու առաջատար թեկնածուներ[12][13]։ Սակայն 2013 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում Կաստրոն պարտվեց[14]։

2017 թվականի նախագահական ընտրություններում Կաստրոն սկզբում փորձել է առաջադրել իր թեկնածությունը, սակայն հետո այն հանել է հօգուտ Սալվադոր Նասրալայի[15]։

Նրան հաղթանակ է բերել միայն 2021 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելը[4][5]։

Հոնդուրասի նախագահ խմբագրել

Հոնդուրասի նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2022 թվականի հունվարի 27-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.libre.hn/xiomaracastroz
  2. https://criterio.hn/un-hijo-y-sobrino-politico-de-la-presidenta-de-honduras-conforman-nuevo-gobierno/
  3. 3,0 3,1 «Сиомара Кастро официально вступила в должность президента Гондураса». ТАСС. 2022 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  4. 4,0 4,1 «Мадуро поздравил Сиомару Кастро с победой на выборах президента Гондураса». ՌԻԱ Նովոստի. 2021 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 «В Гондурасе конкурент социалистки Кастро признал поражение на выборах». ՌԻԱ Նովոստի. 2021 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 «Xiomara Castro Sarmiento». Proceso Digital. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 Alberto Arce (2013 թ․ հունիսի 22). «Deposed Honduran Leader's Wife Leads in Polls». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Alberto Arce (2013 թ․ հունիսի 16). «Xiomara Castro lanza candidatura en Honduras». Nuevo Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին. (Spanish)
  9. «Abogados de derecha disputarán la presidencia a Xiomara Castro, la esposa de Mel Zelaya». El Faro. 2012 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին. (Spanish)
  10. Noé Leiva (2013 թ․ հոկտեմբերի 24). «A un mes de las elecciones, la izquierdista Xiomara Castro encabeza las encuestas». El Faro. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին. (Spanish)
  11. «A un mes de las elecciones, JOH aventaja por cinco punto a Xiomara Castro». La Prensa. 2013 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին. (Spanish)
  12. 12,0 12,1 Eric Sabo & Isabella Cota (2013 թ․ հոկտեմբերի 31). «Debut Honduran Bonds Rally as Polls Show Tighter Election». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. Ero Meyer (2013 թ․ հոկտեմբերի 30). «Election Update . . Chile, Honduras, and Venezuela». TransAtlantic Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. «Honduras election: Hernandez declared winner». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  15. Karen N. Reyes (2017 թ․ մայիսի 21). «Salvador Nasralla encabeza la alianza opositora» (իսպաներեն). HRN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիոմարա Կաստրո» հոդվածին։