Սինքուա Ուոլս

ամերիկացի դերասան

Սինքուա Ուոլս (անգլ.՝ Sinqua Walls, ապրիլի 6, 1985(1985-04-06), Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[1]։

Սինքուա Ուոլս
Ծնվել էապրիլի 6, 1985(1985-04-06) (39 տարեկան)
ԾննդավայրԼուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՍան Ֆրանցիսկոյի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք խմբագրել

Սինքուան Լուիզիանայից իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա հաճախել է Էլ Սեգունդոյի ավագ դպրոց։ 2007 թվականին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, որտեղ նա սովորել է թատրոնի և ֆիլմի բաժնում։

Կարիերա խմբագրել

Ուոլսը հիմնականում հայտնի է Բետա մարդագայլ Բոյդի դերով MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» հեռուստասերիալում[2]։

Նա նաև նկարահանվել է «Երկու թագավորները», «Լինքոլն Հեյթս», «Ուրբաթ գիշերվա լույսերը», «Գրեյի անատոմիա», «Բլյու Մաունթեյն նահանգ», «Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» և «Հաջորդ» հեռուստասերիալներում[3]։

2011 թվականին նա նկարահանվել է «Շնաձկան գիշերը» սարսափ ֆիլմում[4]։

Ուոլսը մարմնավորել է Լանքոթին ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[2]։ Նա մարմնավորել է Շոնին «Ուժ» հռուստասերիալում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Նա դերասան լինելուց բացի սիրում է գրել, կիթառ նվագել և տարբեր սպորտաձևերով զբաղվել։ Նա ունի ջամայկական, ֆրանսիական և ամերիկյան ծագում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Ընրիր Քոնորին Choose Connor Ընտրող Ֆիլմ
2007 Լինքոլն Հեյթս Lincoln Heights Դեզմոնդ 2 էպիզոդ
2008 Չակ Chuck Ուսանող 1 էպիզոդ
2008 Ուրբաթ գիշերվա լույսերը Friday Night Lights Ջամարկուս Հոլ 9 էպիզոդ
2009 Երկրորդ կես The Second Half Հարլան Կարճամենտրաժ
2010-12 Երկու թագավոր Pair of Kings Փիրս 4 էպիզոդ
2010 Գրեյի անատոմիա Grey's Anatomy Թոմ Քեյթս 1 էպիզոդ
2010 Բլյու Մաութին նահանգ Blue Mountain State Բեթմեն Բարսթոու 2 էպիզոդ
2010 Վայրի երկիր Savage Country Նոյա Հեռուստաֆիլմ
2011 Գլխից From the Head Սանտոս Ֆիլմ
2011 Շնաձկան գիշերը Shark Night 3D Մալիկ Ուիլյամս Ֆիլմ
2011 C.S.I.։ Հանցանքի վայր CSI: Crime Scene Investigation Սեմ Ռիլ 1 էպիզոդ
2011-12 Ամերկացի դեռահասի գաղտնի կյանքը The Secret Life of the American Teenager Դանիել 13 էպիզոդ
2012-15 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Լանկելոտ 6 էպիզոդ
2012-13 Պատանի գայլը Teen Wolf Վերնոն Բոյդ 15 էպիզոդ
2013 Տեղին կոպտություն Necessary Roughness Դեվոն Լենջեր 1 էպիզոդ
2014 Հավատա ինձ Believe Me Թայլեր Ֆիլմ
2014-15 Ուժ Power Շոն Հիմնական դեր․ «1֊2 եթերաշրջաններ»
2017-ից Ընդմիջումներ The Breaks Հիմնական դեր (1֊ին եթերաշրջան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sinqua Walls, USF Guard Bio(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 West, Kelly (2012 թ․ հուլիսի 26). «Teen Wolf's Sinqua Walls Headed To Once Upon A Time For Season 2». Cinema Blend. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «'Necessary Roughness' Recruits 'Mad Men,' 'Teen Wolf' Alums». hollywoodreporter.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Sinqua Walls and Chris Carmack Join Shark Night 3D». movieweb.com. 2010 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Sinqua Walls of the Starz Hit Show, Power - Started From The Bottom - Parlé Magazine — The Voice of Urban Entertainment». parlemag.com. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.