Գյոզդե Սինեմ Օզթյուրք (թուրքերեն՝ Gözde Sinem Öztürk, հունվարի 9, 1985(1985-01-09), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով Շյուքրանի դերում «Հանգիստ ճանապարհին» հեռուստասերիալում[1]։ Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել Յասեմինի դերը, որը խաղացել է Վարձու սեր հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV-ի եթերում։ Նրա խաղընկերներն են եղել Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Ներգիս Քումբասարը և այլն։

Սինեմ Օզթյուրք
թուրքերեն՝ Sinem Öztürk
Ծնվել էհունվարի 9, 1985(1985-01-09) (39 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՄայնցի համալսարան և Cağaloğlu Anatolian High School?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի

Ծնվել է 1985 թվականին Ստամբուլում։ Սինեմը մեծացել է Ադապազարում, մինչ նրա ընտանիքը կտեղափոխվեր Գերմանիա։ Ընդունվել է Գուտենբերգ գիմնազիան Վիսբադենում և սովորել մենեջմենթ Մայնցի համալսարանում։ Վերադառնալով Ստամբուլ՝ սկսել է զբաղվել դերասանական կարիերայով[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2004 Սպիտակ ներկ սև խոսքեր Կարճամետրաժ ֆիլմ
2006 Սիրո ռուլետկա Կարճամետրաժ ֆիլմ
2006 Ալոյա Էմինե Ֆիլմ
2007 Ոտքի տակ Բեկգին Կարճամետրաժ ֆիլմ
2007 Պատեր Իքլիմ Սերիալ
2007-2012 Ետին հերթ Գամզե Սերիալ
2009 Անունն է սեր Գամզե Սերիալ
2010 Աթաթուրքի դասեր Օղրեթմեն Ֆիլմ
2010 Թռչող հրեշտակներ Էդա
2012-2014 Հանգիստ ճանապարհ Շյուքրան Սերիալ
2014-2015 Կյանքի ճանապարհին Մելիս Սաքա Սերիալ
2015 Յուսուֆ Յուսուֆ Հատիջե
2015-2017 Վարձու սեր Յասեմին Սերիալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Turkey's Rising Middle Class Ups Demand for Islamic Fashion». Al Monitor. 2013 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  2. Cane-Sophie Buzludag (2015 թ․ սեպտեմբերի 3). «Sinem Öztürk ist in Wiesbaden aufgewachsen und zunächst in ihre Heimat Istanbul zurückgekehrt» [Sinem Özturk, raised in Wiesbaden, returned to her hometown Istanbul]. Wiesbadener Kurier (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինեմ Օզթյուրք» հոդվածին։